Բյուջետային միջոցների թալանի սովորական օրինակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը «Մարուքյաններ» ընկերության հետ օգոստոսի 20-ին կնքած պայմանագրով ձեռք է բերել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ երեք էկոնոմ և մեկ բիզնես կարգի տոմս, որոնց համար պետբյուջեից վճարել է 1 մլն 601 հազար դրամ։ Չորս օր անց՝ օգոստոսի 24-ին, նույն նախարարությունը կրկին պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ, այս անգամ արդյունքում գնել են Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ մեկ բիզնես և մեկ էկոնոմ կարգի ավիատոմս, որոնց համար պետբյուջեից վճարվել է 1 մլն 104 հազար դրամ»։
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Մարուքյաններ» ընկերությունից ասել են, որ Երևան-Մոսկվա-Երևան չվերթի բիզնես կարգի մեկ տոմսի արժեքն է 483 հազար 500 դրամ, իսկ էկոնոմինը՝173 հազար դրամ։
«Վերը բերված երկու գործարքների դեպքում էլ պարզ թվաբանությունից հետո պարզ է դառնում, որ տոմսերի համար վճարվել է իրական արժեքից կրկնակի ավել։ Սա բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ է, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում