Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
«Մեղարանք դեռ չկա, կասկածանքի մասին է խոսքը, կապված է երեկ Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարաձությունների հետ և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ըստ վարույթ իրականացնող մարմինների, ներկայացվում է որպես կազմակերպիչ»,- քննչական կոմիտեից դուրս գալով՝ լրագրողներին ասաց Մեղրիի քաղաքապետի պաշտպան Գայանե Պապոյանը:
Նա նշեց, որ վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, պաշտպանական կողմին չի բացատրվել, թե Զաքարյանն ինչ գործողություններ կատարելով է կազմակարպել նշված իրադարաձությունները:
«Պարոն Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նշված քրեական գործը շինծու է, քրեական հետապնդման արդյունք է, չի ընդունում կասկածանքը»,- ասաց պաշտպանը:
Մ. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1, 2, 5 կետերով: Նա ձերբակալվել է:
«Ձերբակալման հիմք, որպես այդպիսին, վարույթ իրականացնող մարմինն ընդամենը հղում է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի ձևական իրակավական նորմին, փաստական կողմը չի բացահայտվել, որով խախտվել է կոնվենցիոն 5-րդ հոդվածով սահմանված մեր իրավունքը:
«Այսինքն, որևէ փաստ չի ներկայացվել, խնդրել ենք տրամադրեն ձերբակալման հիմքերը, սակայն ոչինչ չի ներկայացվել»,- ասաց պաշտպանը:
Գ.Պապոյանն ընդգծեց՝ ձերբակալման նպատակի մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ մարդն ինքնակամ ներկայանում է, կազմվում է արձանագրություն դրա մասին, ընդամենը րոպեներ անց դրան հաջորդում է մեկ այլ դատավարական գործողություն, որն իրենից ենթադրում է հարկադրանքի միջոց կիրառել:
«Այս տրամաբանական կապը մենք չենք տեսնում: Պատրաստվում ենք հիմա բողոքարկել ձերբակալման իրավաչափությունը»,- ասաց Մ. Զաքարյանի պաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
- 40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Մեղրիի քաղաքապետի փաստաբանը մանրամասներ է հայտնում գիշերվա իրադարձություններից
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
- Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան