Ես զգուշացնում եմ ձեզ այն բռնապետության մասին, որը դուք հենց հիմա կառուցում եք․ Մ․ Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Թելեգրամյան ալիքում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.
«2018-ի հեղափոխությունն, անկասկած, մտածել էին սրիկաները, բայց այն իրականացրել են ռոմանտիկները։
Եթե ուշադիր նայենք, ապա Նիկոլից և նրա նեղ շրջանակից, նրան միացած «դրամաշնորհ ուտողներից» բացի, պղտոր ջրում ձուկ և ֆլորայի ու ֆաունայի այլ ներկայացուցիչներ որսալու սիրահարների մեծամասնություն կհայտնաբերենք: Մեծամասնություն, որը դժգոհ էր կեղծ ժողովրդավարությունից և հույս ուներ ձերբազատվել այդ «կեղծ» նախդիրից և ապրել ճիշտ, պիտանի ժողովրդավարության մեջ: Մեծամասնություն, որը հավատացել էր միֆերին և կեղծ գիտական մանտրաներին: Մեծամասնություն, որին խաբելու ուղղությամբ աշխատում էր այն ժամանակվա ընդդիմության ստի ողջ արդյունաբերությունը:
Հասկանում եմ հեղափոխության անկեղծ հետևորդների ապատիան: Ձերբազատվելով կեղծ ժողովրդավարությունից՝ նրանք իրենք, առանց դա նկատելու, երկիրը բերեցին կեղծ բռնապետության: Արժեքներից հիասթափվելը միշտ ցավալի է եղել, իսկ ժամանակակից մարդու համար, որը սովոր է ինքնարտահայտման, որը տիրապետում է իրական և թվային ընկերների լայն շրջանակի, կրկնակի ցավալի է:
Ես անընդհատ լսում եմ արտագաղթի մասին խոսակցություններ և հասկանում եմ, որ դա նույնպես բնական է: Արտագաղթի հետ կապված խնդիրը հետևյալում է՝ մարդիկ, որոնք հուսախաբ են եղել, պատրաստ են գոնե շնորհակալություն հայտնել մտադրությունների համար , մեկ քայլի վրա են գտնվում նրանից, որ «կեղծ» բռնապետությունը ձերբազատվի այդ նախդիրից:
Ամենաողբերգականն այն է, որ կրկին նրանց օգնությամբ: այց այս անգամ Նիկոլն ու իր բանդան կօգտագործեն ոչ թե նրանց գործողությունները, այլ նրանց անգործությունը և ապատիան: Իսկ նրանց հեռանալը վերջնականապես կազատի նրա ձեռքները:
Հիմա ամենադյուրինը 3 տարի առաջ իրենց բարոյական գերազանցության մասին հիշեցնելն ու չարախնդալն է: Սակայն դա ճիշտ չէ, վախենամ, անգամ, որ հակաարդյունավետ է:
Ինձ թվում է ավելի մարդկային է խնդրել նրանց մտածել։ Լավ նայեք, թե ինչպես են ոստիկանները ծնկի բերում մի մարդու, որը հրդեհել է իր տունը, որպեսզի այն չհասնի ադրբեջանցիներին: Ինչպես են Մուամմար Փաշինյանի պահանջով հետապնդում Գորիսի և Մեղրիի անհնազանդ քաղաքապետներին, որոնք, զենքները ձեռքին, պաշտպանել են իրենց հողը: Ինչպես է Հրաչյա Հակոբյանը ծաղրում բերման ենթարկվածներին` արդարացնելով նրանց ստորացումը: Այդ ամենը կատարվում է ձեր աչքի առաջ: Այդ ամենը կատարվում է ձեր լուռ համաձայնությամբ:
Ես ձեզ չեմ ասելու այն ժողովրդավարության մասին, որը դուք չեք ստացել: Ես զգուշացնում եմ ձեզ այն բռնապետության մասին, որը դուք հենց հիմա կառուցում եք` լուռ հետևելով այս ամբողջ ֆարսին»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում