Ինչպես կանխել հիպերտոնիայի առաջացումը
Բարձրագույն կատեգորիայի բժիշկ-թերապևտ Տատյանա Ռոմանենկոն ներկայացրել է հիպերտոնիայի կանխարգելման մեթոդները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ բժշկի, 130/80-ից բարձր արյան ճնշման դեպքում արդեն պետք է մտածել՝ այն իջեցնելու մասին։ Նա նշել է, որ մինչև 140/90 ճնշումը կարելի է բուժել առանց դեղերի։
Բժիշկն ասել է, որ զարկերակային հիպերտոնիայի առաջին փուլում ճնշումը կարգավորելու համար բավական է նորմալացնել քաշը, օպտիմալացնել դիետան, ներառյալ աղի ընդունումը սահմանափակելը և ամենօրյա «ողջամիտ» ռեժիմը պահպանելը: Կարևոր է նաև պահպանել հավասարակշռությունը ֆիզիկական վարժությունների և հանգստի միջև:
Ռոմանենկոն շեշտել է, որ անաէրոբ վարժությունները կարևոր են հիպերտոնիայի կանխարգելման և վերահսկման համար, օրինակ `քայլելը, որը մարզում է սրտի մկանները, ինչպես նաև օգնում է շտկել մարմնի քաշը:
«Օրական մեկ ժամ քայլելը խիստ օգտակար է», - բացատրել է բուժաշխատողը:
Նա պարզաբանել է, որ երիտասարդները կարող են չսահմանափակվել միայն քայլելով, այլ կարող են նաև մարզասրահներ հաճախել։