22.04.2021. Կորոնավիրուսի 881 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք: Առողջացել է 887 մարդ: Մեկ օրում մահացել է 29 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ն` առողջացած, 3969-ը` մահվան ելքով: Մահվան ևս 991 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4960 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 951500 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.04.2021. Կորոնավիրուսի 1033 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
- 20.04.2021. Կորոնավիրուսի 667 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 19.04.2021. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 17.04.2021. Կորոնավիրուսի 870 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է
- 16.04.2021. Կորոնավիրուսի 961 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին