Եթե չեմ սխալվում, 2-3 սյունեցի է բերման ենթարկվել. Արա Ֆիդանյան
«Այնտեղ կային որոշակի անօրինական գործողություններ, որոնց կապակցությամբ ոստիկանության կողմից և ոչ միայն, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ՝ անդրադառնալով սյունեցիների ձերբակալություններին։
Նրա խոսքով, կալանավորումերի մասին խոսելը դեռ վաղ է, ներկայումս ընթանում են համապատասխան միջոցառումներ։
Նա նշեց, որ դատավարական կարգավիճակ անձինք ձեռք են բերում որոշակի գործողությունների արդյունքում, այսինքն՝ անձին միանգամից բերման ենթարկելիս նրան չի տրվում դատավարական կարգավիճակ։
«Նախաքննության ժամանակ կպարզվի, թե ինչով էին պայմանավորված այս գործողությունները»,- ասաց նա։
Արա Ֆիդանյանը նկատեց՝ եթե ակնհայտ առկա է հանցագործության առերևույթ դեպք, իրականացվում են համապատասխան գործողություններ։
«Այս դեպքում ունենք անձին բերման ենթարկելու դեպք, որի համար նախապես չե ծանուցում»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ կան տեղեկություններ, թե 100-ից ավելի սյունեցիներ են բերման ենթարկվել, փոխոստիկանապետն արձագանքեց՝ ասելով, որ միանշանակ է՝ 100-ից ավելի սյունեցի բերման չի ենթարկվել, դա ապատեղեկատվություն է։
«Եթե չեմ սխալվում, 2-3 սյունեցի է բերման ենթարկվել»,- նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ են Շուռնուխի գյուղապետի հիվանդ եղբորը բերման ենթարկել, Արա Ֆիդանյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ տեղեկություն չունեմ, թե որ անձի նկատմամբ ինչ գործողություն է իրականացվել»։
Այնուամենայնիվ, փոխոստիկանապետը նշեց, որ լիովին համաչափ է գնահատում ոստիկանության գործողությունները։
«Ուղեկցելով վարչապետին՝ մենք իրականացնում ենք հասարակական կարգի անվտանգությանն ուղղված գործողություններ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
- Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին