Այս պահին բերման ենթարկվածները 16-ն են, բոլորը Սյունիքից. Արման Աբովյան
«Այս պահին բերման ենթարկվածները 16-ն են, բոլորն էլ Սյունիքի մարզից են: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ինքնակամ է ներկայացել: Բոլորին այցելեցինք»,- քննչական կոմիտեի մոտ լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը:
Նա նշեց, որ գոյություն ունեն բերման հետ կապված խնդիրներ, բերման ենթարկվածներից մեկն ասել է, որ իր հանդեպ բռնության են կիրառել, նույնիսկ հեռախոսաձայնագրել են: Ա. Աբովյանն ասաց, որ հիմնականում բերման են ենթարկվել ժամը 7:00-8:00-ին, գրեթե բոլորը կասկածյալի կարգավիճակով մեղադրվում են Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասով:
Նույն խմբակցության անդամ Շաքե Իսայանն ասաց, որ բոլորի համար ձերբակալման որոշում կա:
Նա նշեց, որ բերման ենթարկվածներից մեկի մոտ կասկածվում է կորոնավիրուս, թեստ չի հանձնել:
«Մեկ անգամ արդեն շտապ օգնության կանչել են, վիճակը վատացել էր»,- ասաց Շ. Իսայանը:
Նրանք տեղեկացրեցին, որ բերման ենթրակվածերի թվում են նաև Մեղրու և Գորիսի փոխքաղաքապետերը:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ում տեղի ունեցածը շուռնուխցի Արարատ Աղաբեկյանի նկատմամբ միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է. Գեղամ Մանուկյան
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
- 40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ
- Բերման է ենթարկվել շուռնուխցի Աշխարհապետը. ArmDaily.am
- Մեղրիի քաղաքապետի փաստաբանը մանրամասներ է հայտնում գիշերվա իրադարձություններից
- Այսօր ունենք իրավիճակ, որ Փաշինյանը ոստիկանական պատնեշի ներքո է ՀՀ տարածքում երթևեկում. Արմեն Մինասյան
- Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
- Փաստաբանն ահազանգում է. Փաշինյանը միջամտում է քրգործին, «հսկող դատախազի» պես հանձնարարականներ է տալիս
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին