ՔԿ-ում տեղի ունեցածը շուռնուխցի Արարատ Աղաբեկյանի նկատմամբ միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է. Գեղամ Մանուկյան
«Քննչական կոմիտեի թուրք վիժվածք դիմակավորվածները ստորացնում են Շուռնուխի հերոսներից մեկին՝ Արարատ Աղաբեկյանին, երեք պատերազմով անցած շուռնուխցուն, որի տունը խլել է դավաճան Նիկոլ Փաշինյանը և ստորացնում են մի բանի պատճառով, որպեսզի մոլագարը տեսանյութը տեսնի ու բավարարվի, թե ոնց են հայրենիքի պաշտպանին ծնկաչոք բերման ենթարկում»,– քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով, քննչական կոմիտեում տեղի ունեցածն այդ մարդու նկատմամբ միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է։
«Վստահ՝ մի օր հատիկ–հատիկ գտնելու ենք, որևէ մեկը չի ներվելու, Նիկոլից սկսած, մինչ վերջին քննիչ ու միլիցիա, ով ուզում է լինի, թուրքը օկուպացրել է նաև Երևանը»,- ասաց Գ.Մանուկյանը:
Նա նշեց, Սյունիքը, որը երկու կողմից թշնամով շրջափակված է, ամեն օր Ալիևը պատերազմով է սպառնում, իշխանություններն ուղղակի գլխատում են:
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
- Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ
- Բերման է ենթարկվել շուռնուխցի Աշխարհապետը. ArmDaily.am
- Շուռնուխի համայնքին վերաբերող 17.56. հոդվածի վրա չի կարելի հղում անել․ Գևորգ Դանիելյան
- Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
- Շուռնուխի բնակիչ․ Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են