Զարուհի Հովհաննիսյան. Չեմ կարող լռության մատնել Ոստիկանության կողմից անմարդկային վերաբերմունքը սյունեցիների նկատմամբ
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով սյունեցիների նկատմամաբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործողություններին, գրում է.
«Խախտում եմ լռությունս․
Վերջին ժամանակահատվածում փորձում էի լռել, քանի դեռ քաղաքական խմբավորումները զբաղվում են աթոռակռվով և մանիպուլյացիաներով։ Սակայն չեմ կարող լռության մատնել ՀՀ ոստիկանության կողմից անմարդկային վերաբերմունքը սյունեցիների նկատմամբ, ինչպես նաև բերման ենթարկելիս «Ոստիկանության մասին» օրենքի ակնհայտ խախտումներին։
Մանրամասն դիտելով «Ինչպես են Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը ծնկաչոք քարշ տալիս Քննչական կոմիտե» վերտառությամբ տեսանյութը, ուզում եմ մատնանշել մի քանի խախտումներ, որոնք ակնհայտ երևում են։
Մասնավորապես տեսանյութից երևում է, թե ինչպես են իրավապահները Քննչական կոմիտե տեղափոխում Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը՝ Արարատ Արշակյանին։ Վերջինս եղել է նաև պատերազմի մասնակից և տեսանյութում հայտնում է այն մասին, որ հիվանդ պառկած է եղել։ Փաստացի, բերման ենթարկելիս հաշվի չի առնվել անձի առողջական վիճակը, և ավելին, նրան բերման են ենթարկել ձեռնաշղթաներով։
Նշեմ, որ ձեռնաշղթաները դրանք հատուկ միջոցներ են, որոնք կիրառվում են «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համապատասխան դրույթի, այն է՝ հանցագործություն կատարող կամ կատարած անձնանց հատնաբերելիս, այն դեպքերում, երբ նա ցուցաբերում է դիմադրություն, հանցագործության վայրից փորձում է փախուստի դիմել կամ ինքն իրեն կամ շրջապատին կարող է վնաս պատճառել։
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ Արարատ Արշակյանը բերման ենթարկվելիս ուժասպառ է, նույնիսկ ոտքի վրա կանգնել չի կարողանում, ուստի, չի կարող նաև փախուստի դիմել կամ դիմադրել։ Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ քննչական սենյակում նկարահանում կատարելու պահին ոսստիկանության աշխատանիկները հանում են ձեռնաշղթաները, և բերման ենթարկվածն ուժասպառ հենվում է սեղանին։ Եթե կարող էին հանել տեսախցիկի առջև, ինչու՞ չեն փորձել ճիշտ գնահատել իրավիճակն ու հանել ձեռնաշղթաները ավելի շուտ։
Այնուհետ, բերման ենթարկվածի ինքնազգացողության վերաբերյալ Գայանե Պապոյանի հարցին ի պատասխան, անձը խնդրում է շտապօգնություն կանչել, սակայն քննչական գործողություններ իրականացնողները ոչ հարցրել էին, ոչ էլ մինչ այդ փորձել էին բժշկական օգնություն ցուցաբերել առողջական խնդիր ունեցող քաղաքացուն։
Սա լուրջ խախտումներ են, որոնք համակարգային բռնության հստակ դրսևորումներ են»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ում տեղի ունեցածը շուռնուխցի Արարատ Աղաբեկյանի նկատմամբ միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է. Գեղամ Մանուկյան
- Շոռնուխցի Արարատ Աղաբեկյանին քարշ տալով բերում են Քննչական կոմիտե. ArmLur.am
- Բերման է ենթարկվել շուռնուխցի Աշխարհապետը. ArmDaily.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան