Նիկոլի վերջը լինելու է Սյունիքում` սկսվեց Գյումրիից, կավարտվի՝ Սյունիքում. Հայկազուն Ալվրցյան
«Ինչո՞ւ նորից Նիկոլը Սյունիք գնաց, քանի որ առջևում ապրիլի 24-ն է, ինչն իրենց համար ուրախության օր է։ Եվ իրենք իրենց տոնական օրվա նախօրյակին որոշեցին ևս մեկ քայլ անել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։
Ըստ նրա, ներքին թշնամին, որը Հայաստանի նկատմամբ իրականացնում է նույն թուրքական քաղաքականությունը, ամեն ինչ անում է նույն թուրքի ձեռագրով. ձերբակալում է այն անձանց, որոնք կարող են դառնալ դիմադրության առանցք։
«Եվ ընդհանրապես, Սյունիքն է եղել մեր պաշտպանության առանցքը, մեր պետության ողնաշարը։ Այսօր այդ ողնաշարը կոտրելու համար նա փորձեց ևս մեկ դավադրություն կազմակերպել։ Դա դավադրություն է, և ԱԱԾ-ն հենց նրան պետք է ձերբակալեր, քանի որ նա գնացել էր ներքին պետական դավադրություն իրականացնելու հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ։ Նա չէ՞ր կարող առաջին հայհոյանքից հետո գնալ, ինչո՞ւ շիկացրեց կրքերը, ինչո՞ւ այդքան մարդու ձերբակալություն կազմակերպեց։ Նա այդ հայհոյանքներից ոգևորվում էր, նրա աչքերը փայլում էին, իրեն նոր հնարավորություն էին տալիս, չէ՞ որ նա գործ տվողի հոգեբանություն ունի»,- նշեց բանախոսը։
Նրա խոսքով, Նիկոլի վերջը լինելու է Սյունիքում.սկսվեց Գյումրիից, կավարտվի՝ Սյունիքում։
«Սրանք չեն գնում, քանի որ անելիքներ ունեն։ Տեսեք, Ալիևն ասում է՝ եթե չտաք Մեղրին, մենք ուժով կվերցնենք այն, ինքը մեկ օր անց Կապանում ասում է՝ եթե հանգիստ կյանքի դիմաց դուք Մեղրին չտաք, ապա պատերազմով կտաք։ Կարծես իրենք երկուսով սպառնում են մեզ։ Ինձ այս ամենի մեջ զարմացնում են այն մարդիկ, որոնք իրենց հայ են համարում, ու նման ելույթներ են ունենում։ Ախր շատ-շատ են դեբիլները, որ հանդուրժում են նրան»,- ասաց նա։
Հայկազուն Ալվրցյանի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանը «մեյմուն է», որի տերերին ձեռնտու էր ունենալ նման մեկին, ում գլուխը միայն խոնարհվելու է սովոր։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին բերման ենթարկվածները 16-ն են, բոլորը Սյունիքից. Արման Աբովյան
- Ալիևը և Նիկոլը զուգահեռ նույն գործելաոճն են որդեգրել. Էլիբեգովա
- Իրավապահ մարմինները վենդետա են իրականացնում, սյունեցիներին խոշտանգում են. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան