Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ
«Չէ, դեռ չեն հասել, երևի Թասի ոլորաններում են: Եթե եղբորս հասել են, ինչո՞ւ ինձ չպետք է հասնեն: Եթե ամեն դեպքում ավագանու անդամի հետևից գնում են, վարչական ղեկավարի հետևից ինչո՞ւ չպետք է գնան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը:
Նա նշեց, որ եղբայրը՝ Արարատ Աղաբեկյանը, բոլորին հայտնի Աշխարհապետը, չի մասնակցել Փաշինյանի դեմ տեղի ունեցած երեկվա ակցիաներին, 10 օր է հիվանդ պառկած է, սրսկվում է, 39 աստիճան տաքություն ունի:
«Բերման են ենթարկել առանց որևէ պատճառաբանության: Ոչ մի բան չեն ասել, թե ինչու են տանում, ուր են տանում, չգիտեմ էլ՝ ուր են տարել»,- ասաց Հ. Արշակյանը:
Նա հայտնեց, որ գյուղից այլ բերման ենթարկվածներ չկան:
Հակոբ Արշակյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ի երեկոյան Շուռնուխ այցից հետո, շուռնուխցիները նեղսրտած են, որ չեն կարողացել հանդիպել նրան. «Ամեն մեկն իր ասելիքն ունի, թեկուզ անվտանգության առումով: Երբ գոռում է, ասում է՝ Սյունիքն անվտանգ է, ցերեկով թող գար, կանգներ գյուղացու հետ, նայեր թուրքի ճակատին ու ասեր՝ անվտանգ է, մեզ հո չի՞ կծում: Թող այդքանն աներ»:
Փաշինյանը չի հանդիպել նաև հենց գյուղապետի հետ:
«Ա, ես ով եմ նրա համար, գիշերը գալիս է, իմ մոտով անցնում, գնում է, տոպրակներով վազում է սրա, նրա տուն: Ես նրան պե՞տք եմ: Ես նախկին եմ, սև եմ, թե կորիչնիվի, չգիտեմ, բայց նախկին եմ»,- ասաց Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բերման է ենթարկվել շուռնուխցի Աշխարհապետը. ArmDaily.am
- Շուռնուխի համայնքին վերաբերող 17.56. հոդվածի վրա չի կարելի հղում անել․ Գևորգ Դանիելյան
- Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
- Շուռնուխի բնակիչ․ Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են
- Շուռնուխից էլի անասուններ են անցել թշնամու հսկողության տակ գտնվող տարածք
- Le Monde-ը ներկայացրել է կյանքը Շուռնուխում
- Ես կորցրել եմ ամեն ինչ, բայց գտնելու եմ, ձեր միջոցով եմ գտնելու․ շուռնուխցի
- 1990-ականները վերադառնալու են, նորից մարդաորսը սկսվելու է. Շուռնուխի գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին