Սուրեն Սարգսյան. Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերություններին, գրում է.
«Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել: Երկուսն էլ ապրիլքսանչորսյան ուղերձի նախագծեր են: Մեկը «Ցեղասպանություն» եզրույթով՝ մյուսն առանց դրա: Որպես կանոն դրանք պատրաստվում են ԱՄՆ Անվտանգության խորհրդի և Պետդեպի կողմից:
Այն փաստաթուղթը, որը պարունակում է «Ցեղասպանություն» եզրույթը, հայ համայնքի բացառիկ աշխատանքի արդյունք է: Մյուսը, որում բառը չկա, ձևավորվել է թուրքական լոբբինգի արդյունքում: Նման լոբբինգի համար հիմք են ծառայել նաև Հայաստանի իշխանությունների թրքահաճո հայտարարությունները՝ ԱԽՔ, ԱԺ փոխխոսնակ, Մակունց ձևաչափով: Այս հայտարարությունները Անկարան ներկայացրել է՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթաց, որին կխանգարի ճանաչման փաստը: Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները նույն գծի մեջ են:
Ի դեպ կա նաև երրորդ փաստաթուղթը, որը շրջանառության մեջ է դրվել գիտահետազոտական շրջանակների կողմից դեռևս Թրամփի օրոք: Այս փաստաթղթում ԱՄՆ նախագահը հղում է տալիս Ռեյգանի հայտարարությանը և Կոնգրեսի 2 պալատների բանաձևերին, սակայն իր անունից չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը: Վստահ չեմ, որ այս փաստաթուղթը հասել է Սպիտակ Տուն:
Հ.Գ. Երբևէ որևէ նախագահ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը: Երբևէ»։
Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել: Երկուսն էլ ապրիլքսանչորսյան ուղերձի նախագծեր են: Մեկը «Ցեղասպանություն»...
Опубликовано Suren Sargsyan Среда, 21 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Ի՞նչ կապ ունի ԱՄՆ զորքի դուրսբերումը Աֆղանստանից մեզ հետ
- Սուրեն Սարգսյան. Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ
- Սուրեն Սարգսյան. Սկսեք ապրիլի 25-ից, եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ
- Սուրեն Սարգսյան. Բայդենի ձևակերպումները մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում
- Սուրեն Սարգսյան. Եթե Հայաստանի իշխանությունները չխանգարեն, Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան