Ստեփան Դանիելյան. Բացառված չէ, որ Պատրիարքի հայերեն լավ հասկացող թիկնապահներին հիմա էլ Երևան են գործուղել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մոտ 20 տարի առաջ Ստամբուլում էի ու Պատրիարքի հետ հանդիպում ունեինք: Պատրիարքը շրջապատված էր կոստյումներով, լավ պարապած կազմվածքով թիկնապահներով: Միանգամից երևում էր, որ պրոֆեսիոնալներ են: Թիկնազորը մեր ողջ հանդիպման ժամանակ ներկա էր ու ուշադրությամբ հետևում էր մեր խոսակցությանը: Զարմացել էի, որ հայ համայնքում այդքան լավ թիկնապահներ կան:
Հաջորդ օրը Հրանտ Դինքի հետ էինք խոսում, ու ինքը հարցրեց, թե նկատել էինք Պատրիարքի թիկնապահաներին: Բնականաբար, ասեցի ՝այո: Դինքն ասաց, որ համայնքում ոչ ոք այդ թիկնապահներին չի ճանաչում, ու հետաքրքիրն այն էր, որ հայերեն հասկանում են, սակայն պարբերաբար փոխվում են:
Արդեն պարզ էր, որ թիկնապահները Թուրքիայի կառավարության հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն էին ու ոչ միայն ապահովում էին Պատրիարքի անվտանգությունն, այլև նրան հետևում են: Ըստ էության, ազատությունից զրկված էր Պատրիարքը:
Հիմա իմ մոտ նույն զգացողությունն է, որ Թյուրիմացությունը Պատրիարքի նման շրջապատված է նմանատիպ թիկնապահներով ու դեռ հարց է, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: Բացառված չէ, որ Պատրիարքի հայերեն լավ հասկացող թիմնապահներին հիմա էլ Երևան են գործուղել»։
Մոտ 20 տարի առաջ Ստամբուլում էի ու Պատրիարքի հետ հանդիպ ունեինք: Պատրիարքը շրջապատված էր կոստյումներով, լավ պարապած...
Опубликовано Stepan Danielyan Четверг, 22 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ալիևը ճիշտ էր ասում
- Ստեփան Դանիելյան. Մենք սա չենք տեսնում, սա ֆանտաստիկ վիճակ է
- Ստեփան Դանիելյան. Հասկանալի է դառնում ԱՄՆ պահվածքն Արցախի պատերազմի ժամանակ
- Ստեփան Դանիելյան. Նրա մնալը նշանակում է քաղաքացիական պատերազմ, ու դա լինելու է
- Ստեփան Դանիելյան. Դիակը հեռանալու է, սակայն նրա հեռացմամբ մեր խնդիրները չեն լուծվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան