Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են. Վահե Հակոբյան
«Հենց հիմա ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, մեղադրանքն անհիմն է, ապօրինի, խուլիգանության հոդվածով է, 2-րդ, թե 3-րդ մասով, ինչը բացարձակ անհեթեթություն է հատկապես իր հետ կապված»,- քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, որ սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել:
«Չի ստացվելու: Այս առիթով ուզում եմ ասել, որ այսօր ժամը 18:30-ին հանրահավաք ենք հրավիրում Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ՝ Արամ Մանուկյանի արձանի հարևանությամբ, կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց Վ.Հակոբյանը:
Խոսելով շուռնուխցի Արարատ Աղաբեկյանին քննչական կոմիտե բերելու կադրերի մասին, նա ասաց. «Արարատ Աղաբեկյանը երեք պատերազմի մասնակից է, վերջին պատերազմի ժամանակ ամիսներ շարունակ տուն չի եկել, խրամատից դուրս չի եկել: Ունի առողջական խնդիրներ: Այս տականքները սա չեն մարսելու: Ես ասում եմ սա ոստիկաններին, քննիչներին, ովքեր դա իրականացրել են Նիկոլին հաճոյանալու համար»:
Նա կարծում է, որ Արարատ Աղաբեկյանին էլ կձերբակալեն:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
- 40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ
- Բերման է ենթարկվել շուռնուխցի Աշխարհապետը. ArmDaily.am
- Մեղրիի քաղաքապետի փաստաբանը մանրամասներ է հայտնում գիշերվա իրադարձություններից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին