Փաշինյանն է հրահրել միջադեպը՝ ցուցադրաբար քաղաքի կենտրոնով փորձելով քայլել դեպի գերեզմանատուն.ագարակցի կին
«Զոհվածի մայրը կանգնել էր Նիկոլ Փաշինյանի ճանապարհին՝ հայտարարելով, թե չի ցանկանում, որ նա մոտենա իր զավակի գերեզմանին»,-Ագարակում Panorama-ի հետ զրույցում հայտնեց միջադեպի ականատես դարձած տեղի բնակչուհին:
Վերջինս հայտնեց, որ միջադեպին մասնակցել է այն ժամանակ, երբ բազմությունը մոտեցել է քաղաքի գերեզմանատան ճանապարհին գտնվող իր աշխատավայրին:
Panorama-ի զրուցակիցը չցանկացավ ներկայանալ՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար և չկարևորեց իր ով լինելը, քանի որ, նրա պնդմամբ, ներկայացնում է բոլոր մեղրեցիների կարծիքը:
Նրա պատմելով, բղավոցներ լսելով՝ դուրս է եկել փողոց և հեռախոսը ձեռքին մոտեցել բազմությանը, իսկ անվտանգության աշխատակիցները միանգամից կոպտորեն բռնել են իր ձեռքերից, թույլ չեն տվել նկարել՝ կոպիտ կերպով հրելով փորձել են ճանապարհ բացել դեպի գերեզմաններ:
Ագարակցին պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն է հրահրել միջադեպը՝ ցուցադրաբար տեղի զորամասից քաղաքի կենտրոնով փորձելով քայլել դեպի գերեզմանատուն՝ լավ իմանալով, որ իրեն քաղաքում չեն ընդունում և դավաճան են համարում:
«Մեր փոքրիկ քաղաքից 20 զոհ ունենք և մեղքը Նիկոլ Փաշինյանն է: 19 զոհը միայն մի դրվագում է եղել՝ սխալ հրամանի պատճառով, մեկ զոհն էլ եղել է սրտից հիվանդին մոբիլիզացիայի միջոցով զորակոչելուց հետո»,- հայտարարեց մեր զրուցակիցը և հավելեց, որ զոհերի մեջ է եղել նաև իր դրկից մանկության ընկերը:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ քայլելու Մեղրիով և ինչ ճանապարհով քայլելով եկել էր այդ ճանապարհով էլ պետք է հեռանար, ինչը և տեղի ունեցավ:
Ագարակցին հայտնեց, որ իրենց ժողովրդին չափազանց հուզում է Մեղրիով հատկացվելիք միջանցքի խնդիրը, նրանք չեն ուզում, որ լինի միջանց և եթե ինչ-որ բան լինելու է, ապա միայն Հայաստանի կողմից վերահսկվող ճանապարհի տեսքով: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այդ միջադեպի ժամանակ իրենց քաղաքի տարեց բնակչի հարցին ի պատասխան հաստատել է, որ Ադրբեջանը Մեղրիով ունենալու է միջանցք, ինչպես Հայաստանը Նախիջևանով: Այդ պատասխանը, ըստ Panorama-ի զրուցակցի,ավելի է զայրացրել մեղրեցիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան