Շոռնուխցի Արարատ Աղաբեկյանին քարշ տալով բերում են Քննչական կոմիտե. ArmLur.am
Երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո մի խումբ անձանց բերման են ենթարկում Քննչական կոմիտե: Քիչ առաջ փաստաբան Գայանե Պապոյանը ArmLur.am-ին տեսանյութ է փոխանցել, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները Քննչական կոմիտե տեղափոխում Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը՝ Արարատ Աղաբեկյանին, որը եղել է նաև պատերազմի մասնակից: Նա հիվանդ է, անկողնում պառկած է, հանել և տարել են:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանն ասել էր, որ իր եղբայրը չի մասնակցել Փաշինյանի դեմ տեղի ունեցած երեկվա ակցիաներին, 10 օր է հիվանդ պառկած է, սրսկվում է, 39 աստիճան տաքություն ունի:
«Բերման են ենթարկել առանց որևէ պատճառաբանության: Ոչ մի բան չեն ասել, թե ինչու են տանում, ուր են տանում, չգիտեմ էլ՝ ուր են տարել»,- ասել էր Հ. Արշակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- 40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Դեռ չեն հասել ինձ. Շուռնուխի գյուղապետ
- Բերման է ենթարկվել շուռնուխցի Աշխարհապետը. ArmDaily.am
- Շուռնուխի համայնքին վերաբերող 17.56. հոդվածի վրա չի կարելի հղում անել․ Գևորգ Դանիելյան
- Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
- Շուռնուխի բնակիչ․ Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան