Կառավարության նիստ. 44 հարցից 4-ն է զեկուցվում
Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 44 հարց է, որոնցից զեկուցվող է միայն 4-ը։
Զեկուցվող են՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին,
Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին հավանություն տալու մասին,
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։
Նախքան օրակարգային հարցերին անցում կատարելը, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ տավրա համեմատ, 2021 թվականին հարկման բազա ունեցող աշխատատեղերը ավելացել են 2500-ով։
Ըստ նրա, 2019 թվականի համեմատ, այդ աշխատատեղերը 38000-ով ավելի են։
«Հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, և այդ ցուցանիշտ 2020-ի համեմատ ավելի է 7.5 միլիարդով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 միլիարդով։ Միջին հարկման բազան կազմել է 211,500 դրամ, որը 2020-ի նկատմամբ ավելի է 12 հազար դրամով»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են