23.04.2021. Կորոնավիրուսի 715նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Առողջացել է 1123 մարդ։ Մեկ օրում մահացել է 19 մարդ։ Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212114 դեպք, որոնցից 192281-ն` առողջացած, 3984-ը` մահվան ելքով: Մահվան ևս 995 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4979 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955515 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 22.04.2021. Կորոնավիրուսի 881 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- 21.04.2021. Կորոնավիրուսի 1033 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
- 20.04.2021. Կորոնավիրուսի 667 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 19.04.2021. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան