Արթուր Դանիելյան. Քիչ անց կհրապարակվի հայկականույթան օրենքի մեր տեսլականը իր հիմնավորումներով
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Արցախի ժողովուրդը օրենքի տառին համապատասխան ինքնորոշվել է և ցանկություն է արտահայտել միանալ Հայաստանին: Ադրբեջանը հարձակվել և պարտվել է: Սկսել են բանակցություններ խաղաղությանը հասնելու նպատակով: Բանակցային սկզբունքներից մեկն էր ուժի կիրառման սպառնալիքի բացառումը: Ադրբեջանը այդ սկզբունքը խախտել է և զավթել է Արցախի Հանրապետության տարածքը:
Վերջ: Ինձ հետաքրքրող ուրիշ ոչմի բան գոյություն չունի: Ու այո, մենք պլանավորում ենք քրեականացնել այս օրակարգի մերժումը: Սա պետք է հստակ գիտակցեն Հայաստանի արտաքին քաղաքական «գործընկերները» և տարատեսակ քաղաքական կառույցների շղարշի ներքո հանդես եկող այդ գործընկերների տեղական գործակալները: Եկել է տեղեկատվական դաշտը կենացներով և անբովանդակ ակցիաներով լցնելուն վերջ դնելու ժամանակը:
Դու կամ նպաստում ես հայկականության օրենքի ընդունմանը կամ դեմ ես դրան: Մենք պարտավոր ենք արմատախիլ անել ֆեյքերին մեր կյանքից, առաջին հերթին ֆեյք հայրենասերներին, ֆեյք ազգայնականներին, ֆեյք պայքարիստներին:
Այսօր, քիչ անց կհրապարակվի հայկականույթան օրենքի մեր տեսլականը իր հիմնավորումներով»։
Արցախի ժողովուրդը օրենքի տառին համապատասխան ինքնորոշվել է և ցանկություն է արտահայտել միանալ Հայաստանին: Ադրբեջանը...
Опубликовано Artur Danielyan Четверг, 22 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Պրակտիկան հուշում է՝ օրերս Հայաստանում պետք է կտրուկ վատթարանա կրիմինոգեն իրավիճակը
- Արթուր Դանիելյան. Իսկ ես թարսի պես գիտեմ ովքեր են էն «հերոսները», որ...
- Արթուր Դանիելյան. Ընդդիմության օրակարգում պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը
- Արթուր Դանիելյան. «Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան