Ալիևը հակահայկականության առացքի շուրջ փորձում է պաշտպանել իր լեգիտիմությունը երկրի ներսում, դրա կարիքը զգալու է. Էդգար Էլբակյան
Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի տարածքով ունեն նավթագազային հոսընթաց, երկաթուղային հոսընթաց։ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ առևտրային գործընկերն է, օտարերկյա ուղղակի ներդրումներով դարձյալ երկրորդն է, զիջում է միայն Մեծ Բրիտանիային։ Թուրքիայի մասնաբաժինը Ադրբեջանի արտաքին առևտրաշրջամառության մեջ աճել է. 7 տարի առաջ 6 տոկոս էր, 2019 թվականին արդեն դարձել է 14 տոկոս։ Այս տվյալները «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը։ Նրա զեկույցի թեման է՝ «Թուրքիայի ներկայությունը Ադրբեջանում»։
Նա նշեց, որ Թուրքիայի փափուկ ուժն Ադրբեջանում աճել է, դրա համար պարարտ հող կար. «Ինչպես հայկական հասարակությունն անկախությունից հետո, այնպես էլ ադրբեջանական հասարակությունն էլ ավելի կողմնորոշվել էր դեպի Արևմուտք։ Եթե մեր դեպքոմ այդ Արևմուտքն աներևակայելի մի տարածք էր, դրա համար դառնում էր գլոբալիստական օրակարգ, Ադրբեջանի դեպքում Թուրքիան էր, հավատակից էին, լեզվով, մշակույթով նմանություն կար, դրա համար իրենց դեպքում այդ արևմտականացումը բերեց օգուտ, ոչ թե գլոբալիստականացում»։
Է. Էլբակյանի խոսքով, այս պատերազմից հետո կարծես մի փոքր անիմաստ էլ է ապացուցել, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում։
«Պատերազմից հետո Ադրբեջանում ստեղծվեց վաակում, այդ պետության ամբողջ էթնոսը կառուցած էր վերժխնդրության և հայատայցության հիման վրա, մի ժամանակ նույնիսկ մասնագիտական շրջանակների համար անհասկանալի էր, թե ինչով է լցվելու»,- ասաց փորձագետը։
Նա նշեց, որ հասկանալի է՝ Թուրքիան շատ է ներխուժել Հարավային Կովկաս, սա չի կարող խնդիր չլինել Ադրբեջանի համար, նրանք պետք է փորձեն բալանսավորեն ՌԴ-ի միջոցով։
«Թուրքական ներակայություն՝ նաև ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանին դուրս մղող ներկայություն։ Այստեղ Ադրբեջանի իշխանությունը հասականալի պատճառով հայտնվելու էր խնդրի մեջ՝ մի կողմից նրանց լեգիտիմությունը կարող էր ժամանակի ընթացքում կասկածի մեջ մտներ, քանի որ դա կառուցած էր Ղարաբաղի վրա, իսկ իրենք անձամբ հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մյուս կողմից ընթանալու էր պայքար՝ Թուրքիան իր մասնաբաժնինն էր ուզելու հաղթանակի հարցում օգնելու համար, Ռուսաստանն Ադրբեջանի, այսպես ասած դե ֆակտո տարածքում ունենալով ռազմական բազա, անընդհատ դրա մասին է հիշեցնելու, դրա վրա դիվիդենտներ քաղելու»,- ասաց Է. Էլբակյանը։
Նա նշեց, որ Ալիևն այս հարցի հեշտ լուծում է գտել. «Նա շարունակում է հայատյացությունը խթանել և հակահայկականության առացքի շուրջ փորձել պաշտպանել իր լեգիտիմությունը ներսում, որովհետև հասկանալի է՝ եթե դրսից անընդհատ իրեն խփեն և դա խարխլի իր լեգիտիմությունը, ներսում դրա կարիքը զգալու է»։
Նշենք, որ խորհրդաժողովը կազմել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին