Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:
Ժան-Բատիստ Լըմուանը Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքից։
«Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խնդրանքով Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երևանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:
2019 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ն ընդգրկվեց հանրապետական տոնակատարությունների օրացույցում:
Այս տարի կառավարության անդամի մասնակցությունը ոգեկոչման արարողություններին հատկապես կարևոր է, քանզի 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:
Այցի շրջանակում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին