Մեղրիի համայնքապետի տեղակալն ազատ է արձակվել. փաստաբան
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մեղրիի քաղաքապետի տեղակալ Արմեն Սամվելյանի ձերբակալման որոշումը։ Այս մասին Panorama.am-ի հայտնեց փաստաբան Օնիկ Առաքելյանը։
Փաստաբանի խոսքով, փոխքաղաքապետն ազատության մեջ է, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խուլիգանություն)։
«Հիմա էլ տեղեկացանք, որ պատրաստվում են կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան։ Սպասում ենք նյութերին, որ ծանոթանանք»,- ասաց փաստաբանը։
Օնիկ Առաքելյանը նաև հայտնեց, որ Սամվելյանն իր մեղադրանքը չի ընդունում։
«Ի՞նչ է արել այդ մարդը, որ մեղադրանքն ընդունի։ Ապօրինի քաղաքական հետապնդում է իր նկատմամբ»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում