Սյունեցիներ Նարեկ Կարապետյանն ու Խաչատուր Գևորգյանն ազատ արձակվեցին
Փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացնում է․
«Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Խաչատուր Գևորգյանի ձերբակալությունը։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանի ձերբակալությունը։
Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները կքննարկվեն լրացուցիչ»։
Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Միքայել Շխիմյանը նույնպես հայտնեց իր վստահորդի ազատ աարձակման մասին։
«Հենց նոր ՀՀ Դատարանը, ի դեմս դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ազատ արձակեց վստահորդիս' Ն.Կարապետյանին, ճանաչելով վերջինիս ձերբակալությունը ոչ իրավաչափ։ Ն.Կարապետյանը կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ (Սյունիքի գործ):
Կեցցե ՀՀ Դատարանը»,- գրել է նա։
Նշենք, որ Կարապետյանն ինքնակամ էր ներկայացել Քննչական կոմիտե, և քննիչը նրան ձերբակալել էր՝ փախուստը կանխելու նպատակով։