ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել Սուպերլիգայի ակումբներին
Սուպերլիգայի հիմնադիր ակումբները կարծես թե զերծ են մնում ՈւԵՖԱ-ի պատժից: Այս մասին հայտնում է AS-ը ՝ հղում կատարելով իր աղբյուրներին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Գործադիր կոմիտեի նիստում որոշում է ընդունվել այժմ պատժամիջոցներ չկիրառել ակումբների դեմ: Այսպիսով, եվրոպական գավաթների կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացվեն ըստ ժամանակացույցի:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալը» խաղալու է «Չելսիի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին» ՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ: Բոլոր ակումբները, բացառությամբ ֆրանսիական ակումբի, վերջերս են միացել Սուպերլիգային: Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչներին կմասնակցեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը», որոնք նույնպես պետք է խաղային նոր մրցաշարում:
Սուպերլիգայում նախատեսում էին խաղալ նաև «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Միլանը» միացավ Սուպերլիգայից դուրս եկած ակումբներին
- «Յուվենտուսի» նախագահ. Սուպերլիգան անգործունակ է՝ առանց Պրեմիեր լիգայի ակումբների
- ՈւԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի թիմերի Սուպեր լիգայից դուրս գալը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի