Քաղաքական 09:27 23/04/2021 Տարածաշրջան

Հայաստանը շուտով կդառնա Պարսից ծոցն ու Սև ծովը միմյանց կապող օղակ․Պույա Հոսեյնի

Հայաստանը շուտով կդառնա Պարսից ծոցն ու Սև ծովը միմյանց կապող օղակ: Պարսից ծոց - Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է մեկ քայլ: Պարսից ծոց - Սև ծով միջանցքի վերաբերյալ նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում՝ մոտ ապագայում: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։

«Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով երկուշաբթի օրը Հայաստան կատարած իր այցին և իր մասնակցությանը Երևանում տեղի ունեցած Պարսից ծոց-Սև ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, ասել է. «Պարսից ծոց - Սև ծով տրանզիտ միջանցքը կստեղծվի` անդամ երկրների տրանսպորտային կապերը զարգացնելու, միասնական շահերը և մրցակցային պայմանները բարելավվելու համար»: Նա ասաց, որ իրանական այս նախաձեռնությունը որպես առաջարկ ներկայացվել է 2016թ-ին, այնուհետև՝ չորս բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, նորից Թեհրանում, իսկ ս.թ. ապրիլի 19-ին՝ Երևանում կայացավ բանակցությունների հինգերորդ փուլը, որին մասնակցում էին պատվիրակություններ Իրանից և Հայաստանից՝ անձամբ, իսկ Վրաստանից, Բուլղարիայից և Հունաստանից՝ վիրտուալ մասնակցությամբ:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետը հավելել է. «Վերջերս կայացած հանդիպման ժամանակ, հաշվի առնելով մասնակից երկրների կամքը՝ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու հարցում, ձեռք են բերվել կառուցողական պայմանավորվածություններ՝ նախագծի որոշ կետեր հստակեցնելու վերաբերյալ: Վերջնական տեքստը կողմերի կողմից կստորագրվի հաջորդ հանդիպման ժամանակ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում»:

«Այս միջանցքի գործարկման շնորհիվ, ինչը շահավետ է և տնտեսական արդյունավետության, և անվտանգության առումով, կաճի Եվրոպա-Ասիա առևտրաշրջանառության արագությունը: Եվ այդ գրավիչ պայմանների շնորհիվ կբարձրանա Իրանի, Հարավային Կովկասի և Սև ծովի երկրների տրանզիտ դերը՝ տարածաշրջանային և միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ»:

«Հաշվի առնելով Իրանի հարավում Պարսից ծոցի իրանական նավահանգիստների կարողությունները և Իրանի տարածքում երկաթուղային ու ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, ինչպես նաև՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, հատկապես՝ Հայաստանի հետ սահմանին, սահմանամերձ մաքսային տերմինալների բարելավման հնարավորությունը և մյուս անդամ երկրների համապատասխան ենթակառույցները, այս ամենը կօգնեն նշված տրանզիտ միջանցքը հնարավորինս արագ գործարկել»,- ասաց իրանցի պաշտոնյան:

Ընդգծելով, որ Պարսից շոց - Սև ծով միջանցքի համաձայնագիրը հասանելի կլինի այլ երկրներին՝ անդամների համաձայնության դեպքում, նա ավելացրեց. «Հաշվի առնելով Ասիան Եվրոպայի հետ կապող խոշոր միջազգային նախագծերը, այդ թվում` «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» Չինաստանի նախաձեռնությունը , համապատասխան պլատֆորմ կտրամադրվի նշված նախագծերին մասնակցության համար և, հետևաբար, մեր երկրները ավելի մեծ դեր կխաղան տարածաշրջանում՝ միջազգային և տարածաշրջանային տրանզիտ փոխադրումների ոլորտում»:

Ամին Թարֆան իր խոսքը եզրափակեց հետևյալով. «Սև ծովի առափնյա երկրները ներառում են Վրաստանը՝ արևելքում, Ռուսաստանը և Ուկրաինան՝ հյուսիսում, Ռումինիան և Բուլղարիան՝ արևմուտքում, Թուրքիան՝ հարավում: Ափամերձ գոտու երկարությունը 4,340 կմ է . Վրաստանի ափերը ՝ 310 կմ, Ռուսաստանի Դաշնությանը՝ 475 կմ , Ուկրաինաինը՝ 1628 կմ, Ռումինիայինը՝ 225 կմ, Բուլղարիայինը` 300 կմ, իսկ Թուրքիայինը՝ 1400 կմ: Սև ծովին ափամերձ այս գոտին, որտեղ մեծ բնակչություն ունեցող երկրներ կան, և որտեղ գտնվում են միջազգային շուկաների զգալի մասը, ցույց է տալիս սևծովյան տրանսպորտի մեծ կարևորությունը, որը կրկնապատիկ կարևոր կդառնա՝ Պարսից ծոց - Սև ծով այս տրանզիտ, կարճ և անվտանգ միջանցքի հաստատման շնորհիվ»»,-գրում է Հոսեյնին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}