Պետք է ուշադիր լինել Թուրքիայի լարած թակարդին. Ռուբեն Մելքոնյան
«Մենք անվտանգության մի խրամատ ադրեն զիջել ենք, և թշնամի ու սպառնալիք երկիրն էլ ավելի է մոտեցել մեր պետականության անվտանգության սահմաններին»,- այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, վերջին շրջանում հատկապես ակտուալ է սահմանազատման խնդիրը, քանի որ հայ հասարակությունն ու պետությունը բախվել է սահմանազատման շատ տարօրինակ իրավիճակի, և ՀՀ պետականության սահմանները տարօրինակ կերպով GPS-ային սկզբունքով սկսել են ուղղակի մասնատվել։
«Ես այսօր ուզում եմ ներկայացնել նմանատիպ մի խնդիր, բայց ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ հայ-թուրքական ուղղությամբ։ Մի թաքնված սպառնալիք, որը կարող է ամեն պահի կանգնել Հայաստանի պետականության առջև։ Առաջինը ուզում եմ նկատել, որ Խորհրդային Միության և Թուրքիայի միջև սահմանները, որոնք վերաբերում են Հայաստանին, գծվել են ըստ Կարսի պայմանագրի։ Շատ կարևոր է սրա վրա ուշադրություն դարձնել, քանի որ Կարսի պայմանագրի ճանաչումը Թուրքիայի համար ունի գերկարևոր նշանակություն, և թուրքական հայտնի երեք նախապայմաններից մեկն է։
Մյուսը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի դադարեցումն է, իսկ երրորդը՝ Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծումը։ Պայմաններից մեկը՝ Արցախյան հարցը, ադրբեջանական ագրեսիան մասամբ կարողացել է լուծել»,- ասաց նա։
Նա նկատեց՝ Կարսի պայմանագիրը ստորագրվել է հայկական թույլ, պարտված իշխանության պարագայում, և հիմա ևս նույն պատկերն է:պետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե թշնամու հետ սահմաններին ժամանակավոր տեղակայվում են սահմանապահներ, մինչև սահմանազատումն ու սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո:
«Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը թուրքական կողմից ևս մի պահանջ է ենթադրում, այսինքն՝ Հայաստանին ինչ-որ կերպ քողարկված ներկայացվելու է Կարսի պայմանագրի ճանաչման կամ վերաճանաչման պահանջ, սա այն քողարկված վտանգն է, որը տանելու է թուրքական երկրորդ նախապայմանի իրականացմանը, իսկ Հայաստանն այս պարագայում արձանագրելու է իր պարտությունը»,- վստահեցրեց նա:
Ըստ թուրքագետի, տարբեր առիթներով Թուրքիան փորձում է հասնել նրան, որ Հայաստանը վերաճանաչի Կարսի պայմանագիրը, կամ հայտարարի հողային պահանջատիրությունից հրաժարվելու մասին։
«Ռեապոլիտիկ տեսանկյունից Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի ու չի ներկայացրել, բայց և երբեք չի հայտարարել Կարսի պայմանագրի ճանաչման մասին։ Հայաստանը երբեք չի հաշտվել այդ հողային անարդար բաժանման հետ։ Այսօր էլ մենք չենք հաշտվել Շուշիի ու Հադրութի կորստի հետ, և հիմա եթե մեզ ներկայացնեն ինչ-որ փաստաթուղթ, որը ենթադրելու է Հադրութի ու Շուշիի ճանաչումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, վստահ եմ, որ և՛ ժողովուրդը, և՛ գիտական շրջանակները ընդվզելու են։ Կարսի պայմանագիրը դրա նախատիպն է »,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին