«Հրապարակ». Արման Բաբաջանյանը կարծում է, որ ինքն իշխանության և նախկինների այլընտրանքն է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը բանակցում է իրավաբանական հանրույթի մի շարք ներկայացուցիչների հետ՝ իր ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկով, բնականաբար՝ պրոիշխանական շրջանակներից։ Խոսվում է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի, նրա կնոջ՝ Լուսինե Հակոբյանի, փաստաբան Սեդա Սաֆարյանի, Կարեն Զադոյանի և այլոց մասին։
Բաբաջանյանը կարծում է, որ հնչեղ քրեական գործերով զբաղվող այս իրավաբանները լավագույնս կարող են իրականացնել իր պլանները՝ թիրախավորելով նախկիններին։ Բաբաջանյանը կարծում է, որ ինքն իշխանության և նախկինների այլընտրանքն է և կարող է երրորդ բևեռ դառնալ ու տանել հանրության այն շերտերի ձայները, ովքեր ո՛չ Նիկոլ Փաշինյանին են ուզում, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: