Ներքին Խնձորեսկի սահմանը պատահաբար հատել և թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի
Ապրիլի 22-ին ժամը 13։00-13։30 ընկած ժամանակահատվածում, Ներքին Խնձորեսկի սահմանը պատահաբար հատել և թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որոնք հնարավոր է եղել հետ վերադարձնել 2-րդ ԱՀԲ-ի հրամանատար, գնդապետ Ա․Մինասյանի, գյուղապետ Երվանդ Մալունցի, Վարդան Հարությունյանի՝ Ե.Մալունցի ընկերոջ և ռուս խաղաղապահների միջամտությամբ։
Խնձորեսի գյուղապետարանից հայտնում են, որ դեպքի մասին իմանալով՝ համայնքի այլ գյուղապետեր նույնպես ժամանել են դեպքի վայր՝ սատար կանգնելու գյուղացուն: 17։43-ի դրությամբ՝ անասնատերերին՝ Սարդարյանների ընտանիքին, հետ են վերադարձվել սեփական՝ 22 գլուխ անասունները։
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխից էլի անասուններ են անցել թշնամու հսկողության տակ գտնվող տարածք
- Վաղվանից փողոց անցնելը դառնում է պրոբլեմ..., անասունի հետևից գնալ չկա. Շուռնուխի գյուղապետ
- Սյունիքի մարզպետ. Չանցնել ՀՀ ԶՈւ կողմից պահպանվող տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու նպատակներով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում