ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն աջակցելու իր շարունակական հանձնառության շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի համար հաստատել է տեխնիկական աջակցության ծրագիր, որով նախատեսվում է մշակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման 3-5 տարվա ռազմավարական ծրագիրը:
Ծրագրի իրականացման համար որպես խորհրդատու ընտրվել է Bourse Consult կազմակերպությունը, որն ունի մեծ փորձառություն ոլորտում և արդեն իսկ իրականացրել է կենտրոնացված գործակալի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ (CCP - central counterparty) հետազոտություն Հայաստանում:
Հայաստանի ֆոնդային բորսայի տարածած հաղորդագրության համաձայն, ծրագրի մշակմանն աջակցում են նաև ՀՀ կենտրոնական բանկը, Վարշավայի ֆոնդային բորսան և ՎԶԵԲ-ը:
Կարևորելով այս ծրագրի նշանակությունը` Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը մասնավորապես նշել է.
«Հաշվի առնելով Վարշավայի բորսայի` AMX- Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետեր դառնալու և այդպիսով Հայաստանի շուկա մտնելու մտադրությունը, ինչպես նաև ՎԶԵԲ-ի մեծ հետաքրքրությունը և ՀՀ կենտրոնական բանկի անվերապահ աջակցությունը փոփոխություններին ու զարգացման ծրագրերին` համոզված եմ, որ այս ծրագիրը հանդիսանալու է հրաշալի հնարավորություն` զարգացնելու Հայաստանի կապիտալի շուկան, որն ունի դեռևս չբացահայտված ու չօգտագործված մեծ հնարավորություններ:
Վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ մենք կստեղծենք գրավիչ միջավայր Հայաստանի կապիտալի շուկայի և համապատասխան ֆինանսական միջնորդավորման ծառայությունների զարգացման համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին