Լամ. «Լևանդովսկին պետք է 7 գոլ խփեր»
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը կարծում է, որ Ռոբերտ Լևանդովսկին երեկ 7 գոլ պետք է խփեր «Վոլֆսբուրգին»: Լեհ ֆուտբոլիստն այդ խաղում դարձավ Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաարագ պենտա-տրիկի հեղինակ՝ 9 րոպեում 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը: Այդ հանդիպումը մյունխենցիներն իրենց օգտին գրանցեցին 5:1 հաշվով:
«Ֆուտբոլիստն ընդմիջումից հետո խաղադաշտ մտավ ու մի մանր գործ կատարեց,- կատակել է Լամը:- Դա, իհարկե, անհավանական բան էր: Պարզապես խելագարություն: Նա ևս երկու հիանալի հնարավորություն ուներ, բայց չօգտագործեց դրանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում