Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց
Երևանի առաջին ատյանի դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ապրիլի 22-ին բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը լրագրողներին ասաց, որ քննիչը Հովսեփյանի նկատմամբ կիրառել է ստորագրությամբ երկրից չբացակայելու խափանման միջոց։ Մ. Հովսեփյանին դատարան չէին բերել, նա Քննչական կոմիտեում էր։
Փաստաբանն ասաց, որ Մ. Հովսեփյանին մեղադրանք չէին առաջադրել, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիանություն) 1-ին մասով։
Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել Մենուա Հովսեփյանին խոշտանգելու դրվագով։
«Առավոտյան ճշտել եմ, որ հաղորդմանը տրված է ընթացք, ոչ մի այլ նորություն չունեմ»,- ասաց պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալված շատ սյունեցիներ ազատ են արձակվել
- Եվս մեկ սյունեցի ազատ է արձակվել
- Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. Փաստաբան
- Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու․ Մ․ Մինասյան
- Ձերբակալված սյունեցիներին իրենց աջակցություն են հայտնում քաղաքացիները
- Գորիսի փոխքաղաքապետին պատճառվել են մարմնական վնասվածքներ. Տեղյակ է պահվել ՄԻՊ-ը
- Սյունեցիներին լռեցնելու խղճուկ փորձերը իշխանությունների անզորության ու անկարողության վկայությունն են. Ի.Սաղաթելյան
- Զարուհի Հովհաննիսյան. Չեմ կարող լռության մատնել Ոստիկանության կողմից անմարդկային վերաբերմունքը սյունեցիների նկատմամբ
- Իրավապահ մարմինները վենդետա են իրականացնում, սյունեցիներին խոշտանգում են. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում