Սենատոր Մենենդեսի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու սպասելիքներով
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը նախագահ Ջո Բայդենի կողմից պաշտոնապես ճանաչելու հաղորդագրությունների շուրջ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասված է.
«Ինձ համար մեծ պատիվ է և ես չափազանց հուզված եմ այսօր, որ այս տարի կարող ենք ողջունել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի նախագահի կողմից ճանաչելու որոշումը: Մի բան, որն ավարտին կհասցնի մարդկության պատմության ամեանագորշ իրադարձություններից մեկի շուրջ մեկ դար տևած պաշտոնական անտեսման քաղաքականությունը: Այսօր մենք հավատարիմ ենք մնում նրանց, ովքեր աշխարհի որևէ հատվածում կանգնում են ընդդեմ անարդարության:
Մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհ գնացին այս Ցեղասպանությանը: Սակայն մենք նաև ոգեշնչվում ենք, իմանալով, որ փոփոխության ենք ենթարկում նրանց հիշելու պատմական եղանակը:
Կոնգրեսում երեք տասնամյակ այս ուղղությամբ մղածս պայքարից հետո, այսօր հպարտ եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ է ի վերջո ասել առանց այլ բառեր օգտագործելու, հայտարարել, որ Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Պարզ ու հստակ:
Այսօր, երբ պատրաստվում ենք նշել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդին սիստեմատիկ բնաջնջման ենթարկելու 106-րդ տարելիցը, ես իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում Ամերիկայի հայ համայնքին Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների ու աշխարհի կողմից ճանաչելու ուղղությամբ իրականացրած համառ գործունեության համար: Անձնապես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Բայդենին, պատմությանն արդար կերպով առերեսվելու և Ցեղասպանության պատմական փաստն ընդունելու մեր կոչերը հարգելու համար: Մի բան, ինչն ԱՄՆ կառավարության կողմից երբեք պետք է մերժված չլիներ, երբեք պետք է անտեսված չլիներ ու երբեք պետք է այլ կերպ բնութագրված չլիներ:
Հայոց ցեղասպանության իրողությունն ԱՄՆ-ի կողմից ճանաչվելու հանգամանքն ուժեղ ազդակ կդառնա այն մասին, որ ճշմարտությունն ու մարդու իրավունքները, այլ ոչ թե տգիտությունն ու մերժումն են կերտում մեր արտաքին քաղաքականությունը:
Ես միանում եմ Նյու Ջերսիի հայ համայնքին, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի ժողովուրդներին` պատվելու այն 1,5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, ովքեր սպանվել, սովից մահացել և իրենց տներից արտաքսվել են Օսմանյան կայսրության կողմից 106 տարի առաջ: Միայն պատմության ամենամութ ժամերն ընդունելով և իրողությունները ճանաչելով մենք կարող ենք դասեր քաղել պատմությունից և այդ դասերի հիման վրա կերտել խաղաղ ապագա»:
Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, Մենենդեսը երկար ժամանակ է հանդիսանում ԱՄՆ-ի հայ համայնքի համար բուռն կերպով պայքարող գործիչ, ում ղեկավարության ներքո 2006 թվականից ի վեր առաջ քաշվեց Հայոց ցեղասպանությունը Սենատի կողմից ճանաչվելու բանաձևը: Մինչ այդ նա այդ պայքարը ծավալել էր Ներկայացուցիչների պալատում: 2019 թվականի նոյեմբեր ամսից սենատոր Մենենդեսն ամեն շաբաթ էր բանաձևը ներկայացնում Սենատի քննարկմանը: Ամեն անգամ հանրապետական որևէ սենատորի կողմից արգելափակման ենթարկվելուց հետո, Մենենդեսը խոստանում էր բանաձևը ներկայացնելու գործընթացից չհրաժարվել այնքան ժամանակ, քանի դեռ Ցեղասպանության մերժողականությունը չէր տապալվել:
2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սենատը միաձայն ընդունեց Մենենդեսի բանաձևը, որը հաստատում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն անցյալ ամիս միավորեց Սենատի 37 գործընկերների ջանքը` խնդրելով Բայդենի վարչակազմին միանալ ԱՄՆ Կոնգրեսին ՝ պաշտոնապես ճանաչելու համար Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կմասնակցի ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին
- Արմեն Սարգսյանը նամակ է հղել Բայդենին
- «Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»․ Ջո Բայդենին հորդորում են ավելի քան 100 կոնգրեսականներ
- Ջեն Փսաքին՝ Ցեղասպանության մասին․ Շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու
- Սուրեն Սարգսյան. Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել
- Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամի պետություն է. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
- 2020-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցելել Թուրքիայի 26 քաղաքացի
- Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը»
- Չավուշօղլու․ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների արդեն իսկ լարված կապերին
- Ադամ Շիֆը՝ Բայդենին․ Ցեղասպանություն բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի
- Վերջին շաբաթներին ավելի քան 1 մլն նամակ է ուղղվել Սպիտակ տուն՝ քաջալերելու Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Լիբանանի նախագահը հրավիրվել է մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին
- Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Թեկնածու Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հուսով եմ նախագահ Բայդենը նույնը կասի ապրիլի 24-ին․Newsweek
- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոչը Բայդենին․Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ ամոթալի լռությունը պետք է ավարտվի
- Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իր անունով. Los Angeles Times
- Բիլբորդեր են տեղադրվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում՝ կոչ անելով Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ ԱՄՆ 37 սենատորներ նամակ են հղել Բայդենին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
- Սենատոր Մենենդեսը կոչ է անում վարչակազմին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
- Մենենդեսը Սենատում ստորագրահավաք է սկսել՝ Բայդենին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին