ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի դեսպանատան 5 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» ( անցանկալի անձ) է հայտարարել, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև մայիսի 15-ի օրվա ավարտը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով գերատեսչության կողմից հրապարակված հայտարարությանը:
Ապրիլի 23-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել անհեթեթ պատրվակով Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի 3 աշխատակցի «անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու» վերաբերյալ:
«Դեսպանին ասվել է, որ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման Լեհաստանի սադրիչ գործողությունների, հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա, նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունում Լեհաստանի դեսպանության 5 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել: Նրանք մինչև 2021 թվականի մայիսի 15-ի օրվա ավարտը պետք է լքեն Ռուսաստանի դաշնության տարածքը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա