Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի վերջնականապես ոչնչացել ՀՀ դրանում իր որոշակի դերակատարությունն ունի ՀՀ իշխանությունը. Օհանյան
«Հայաստանի իշխանությունները չեն հասկանում՝ աշխարհագրական, անվտանգային, քաղաքական, բանակցային առումով յուրաքանչյուր կետի համար պայքարել է պետք։ Նրանց գիտելիքները շատ ցածր են»,-168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
Նա նշում է, որ ՀՀ վարչապետն այսօր իր բան ու գործը թողած նախընտրական այցելություններ է կատարում տարբեր մարզեր։
«Հայաստանի ղեկավարությունը վարչապետի գլխավորությամբ չեն գիտակցում իրենց հիմնական պարտականությունները, սկսել են նախընտրական գործունեությունը։
Այսօրվա իշխանությունները բոլոր ժամանակների մանիպուլյատորներն ու բանսարկուներն են, քանի որ գործով չեն զբավում, միայն բանսարկություններով ու մանիպուլյացիաներով»,- ասում է Ս.Օհանյանը։
Խոսելով Ալիևի հայտարարության՝ Զանգեզուրի միջանցքի ծրագիրն իրագործելու մասին, ՀՀ պաշտանության նախկին նախարարը նշում է. «Ալիևի հայտարարությունները նորություն չեն մեզ համար։ Բայց Ալիևը գործում է աշխարհաքաղաքական զարգացումների, նաև տարածաշրջանում նոր թափ, ուժ հավաքող Թուրքայի ղեկավարության կամքով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի վերջնականապես ոչնչացել Հայաստանն ու հայ ժողովրդին, և դրանում իր որոշակի դերակատարությունն ունի Հայաստանի գործող իշխանությունն ինչ առումով. նրանք փորձում են մեր դիմադրողականությունը գցել, ջարդել հենց Սյունիքում։
Կարծում եմ՝ Փաշինյանի Սյունիք կատարած այցի նպատակներից մեկն այն էր, որ մարդկանց դիմադրողականությունն այնտեղ ջարդի, վերջնականապես ենթարկեցնի իրեն։ Նա փորձում է կոտրել մարդկանց ոգին, համայքների ղեկավարների ոգին՝ պարարտ հող ստեղծելով հետագայում տարբեր թղթերի ստորագրման համար»։
Նրա խոսքով, նախկին իշխանությունները, երեք նախկին նախագահներն էլ պայքարել են իրենց բոլոր կառույցներով որպեսզի կարողանան Արցախի և Հայաստանի խորը ինտեգրման ապահովմամբ՝ Արցախի ինքնորոշումը որրոշել։
«Բայց այս պատերազմը ցույց տվեց, թե ովքեր են հող հանձնողները, ովքեր են Արցախն այս դժվար կացության մեջ գցել, ովքեր են Սյունիքի շուրջ դավեր հյուսում։
Այսօրվա իշխանություննրը 30 տարիների ընթացքում ձեռք բերված քաղաքական, միջազգային բանակցությունների ներուժը ոչնչացրեցին»,- ընդգծում է Ս. Օհանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք արդեն ոչ թե Արցախի, այլ Սյունիքի կռիվ ենք տալիս. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Նիկոլի վերջը լինելու է Սյունիքում` սկսվեց Գյումրիից, կավարտվի՝ Սյունիքում. Հայկազուն Ալվրցյան
- Ալիևը և Նիկոլը զուգահեռ նույն գործելաոճն են որդեգրել. Էլիբեգովա
- Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունը
- Արման Թաթոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Բաքուն չի կարող թույլ տալ՝ Հայաստանը բանակը բերի մի վիճակի, որ կարողանա սպառնալ Ադրբեջանին․ Ալիև
- Ալիև․ Զանգեզուրը թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի