Ծիծեռնակաբերդում այսօր կհնչի Վերդիի «Ռեքվիեմ»-ը
Վերդիի հանճարեղ «Ռեքվիեմ»-ը կհնչի ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի կատարմամբ: Կոմպոզտորական արվեստի այս հզոր, բացառիկ գեղեցկության ստեղծագործության կենդանի կատարումը հանդիսատեսը կարող է ունկնդրել ապրիլի 25-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգի մենակատարներն են համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանը (սոպրանո), Օլեսյա Պետրովան (մեցցո-սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր) և Եվգենի Ստավինսկին (բաս): Համերգին մասնակցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): «Ռեքվիեմ»-ի կատարումը կհնչի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Մինչ համերգը՝ ապրիլի 23-ին, ժամը 22:30-ին, Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրում «Ռեքվիեմ»-ը կհնչի նույն կազմի կատարմամբ և ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան