23.04.2021. Որոնումների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին
Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:
Հարակից հրապարակումներ`
- 23.04.2021.Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Հադրութում
- 20.04.2021. «Թութակներ» տեղամասից հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
- 20.04.2021. Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն շարունակվում են Հադրութում
- Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
- 19.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում է Ջրականի շրջանում
- 17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
- 17.04.2021. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան