Ազատության հրապարակից մեկնարկել է ջահերով երթը
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը:
Երթի մասնակիցները ջահերով շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Մասնավորապես, երթի մասնակցիները Բաղրամյան պողոտայով, Օրբելի-Կիևյան փողոցներով կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Միացի՛ր պահանջատիրության երթին, վառ պահի՛ր պահանջատիրության ջահը ջահերով երթը»,- կոչ են անում երիտասարդները։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից կազմակերպվող ջահերով երթն առաջին անգամ անցկացվել է 1999թ.։