Այս խայտառակության պատասխանն ո՞վ է տալու․ Արարատ Աղաբեկյանը դուրս եկավ ՔԿ-ից
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը, քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից։
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին, նա ասաց․
«Ոչ մի մեղադրանք չենք կարող դնել իմ վրա, ինչ էլ դրել են, լրիվ սուտ է։ Ես 6 օր շարունակ իմ տանը բուժվել եմ, անգամ տնից դուրս չեմ եկել։ Առավոտ շուտ եկել ու ինձ տնից հանել են։ Դրա համար բոլորն էլ պատասխան կտան։ Թքած ունեմ այս կառավարման վրա։ Չգիտեմ՝ այս ապօրինությունները մինչև երբ են շարունակվելու։ Այս խայտառակության պատասխանն ո՞վ է տալու, ո՞վ է մեզ պատասխանելու այսքան քաշքշելու համար»։
Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց․ Շուռնուխի ղեկավար
- Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց. Ռ. Հայրապետյան
- ՔԿ-ում տեղի ունեցածը շուռնուխցի Արարատ Աղաբեկյանի նկատմամբ միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները