Հրաչ է, Հրաչուհի է, թող գա այնտեղ ապացուցի, որ Հրաչուհի չէ․ Վահե Հակոբյանը Փաշինյանի աներձագին հրավիրում է բոքսի
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի գործը քննող դատարանի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հրաչյա Հակոբյանի՝ իրենց հանդիպման վերաբերյալ հայտարարությանն, արձագանքեց՝ նրան հրավիրում է բոքսի ռինգ։
«Քանի որ այս անպատժելիության մթնոլորտը իրենց համար սովորական բնույթ է կրում, իրենք ինչ ուզում անում են, ինչ ուզում ասում են և քանի որ Հրաչուհին (Հրաչյա Հակոբյան խմբ.) առաջարկել է՝ տեղը, ժամը և ֆորմատը ես ընտրեմ, սիրով առաջարկում եմ ամսի 25-ին՝ իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ, հին, ավանդական բոքսի»,- ասաց Հակոբյանն ու հավելեց․
«Անգամ կարող եմ տեղն ու ժամն ասել՝ «Օրանժ» սպորտային համալիր, բոքսի դահլիճ, ժամը՝ 12․00-ին։ Կլինենք ես, ինքը, մեկ դատավոր և բոլոր լրագրողները, որոնց հրավիրում եմ միջոցառումը լուսաբանել։ Հրաչ է, Հրաչուհի է, թող գա այնտեղ ապացուցի, որ Հրաչուհի չէ։ Խոսք եմ տալիս բոլորին՝ ինքն այնտեղից դուրս է գալու ծնկաչոք, բայց բոսքի օրենքների շրջանակներում։ Հետո չգնա այստեղ- այնտեղ չլացի, չբողոքի»,- ասաց Վահե Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում