Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր
Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի օրական աճը կազմել է 332 730 դեպք, ավելի քան 2,2 հազար մարդ մահացել է։ Սրանա համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշներն են, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է Ria-ն։
Հնդկաստանը աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով երկրորդն է: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է COVID-19 ավելի քան 16,2 միլիոն դեպք: Վերականգնվել է ավելի քան 13.6 միլիոն մարդ, 186.9 հազար մարդ մահացել է կորոնավիրուսից և հարակից հիվանդություններից:
Հնդկաստանում դեպքերի թվի աճը շարունակվում է փետրվարի կեսերից՝ COVID-19-ով բուժվող մարդկանց թիվը հասցնելով ավելի քան 2,42 միլիոնի:
Միևնույն ժամանակ, Առողջապահության նախարարությունը նշել է, որ Հնդկաստանում ավելի քան 135 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, միայն վերջին օրվա ընթացքում պատվաստվածների թիվն աճել է 3.1 միլիոնով:
Այս պահին երկիրը թույլատրել է օգտագործել երեք պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ի հնդկական տարբերակը՝ Covieshield կոչվող, տեղական Covaxin և ռուսական «Sputnik V» պատվաստանյութը, որը նախատեսվում է առաքել Հնդկաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան