Պատկերն ամբողջանալու համար պակասում է Նիկոլի լայվը, որում ինքը կհայտարարի՝ գերիների հարցը կլուծվի, եթե Ջահերով երթ չլինի. Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ Երիտասարդական միության վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Առավոտյան «Հայկական ժամանակն» ակնհայտ սաբոտաժի է դիմում։ Միայն իրեն հայտնի կայքին հղում անելով գրում է, որ Ջահերով երթի մասնակիցները ուզում են վաղն առավոտյան շոու սարքել Ծիծեռնակաբերդում։ Մեզ Նիկոլի ու նիկոլականների տեղն են դնում էլի։
Հիմա ԱԻՆ-ը որոշել է հենց այսօր վարժանք անել Օպերայում ու ստանալ և տարածել վառվող Օպերայի շենքի պատկերը։
Պատկերն ամբողջանալու համար պակասում է Նիկոլի լայվը, որում ինքը կհայտարարի, որ գերիների հարցը կլուծվի, եթե Ջահերով երթ չլինի։
Հանկարծ կանգ չառնեք, շարունակեք այսպես, ամեն օր ավելի շատ պատճառ տվեք մարդկանց, ամեն օր ավելի արդարացված դարձրեք ամենածայրահեղ քայլերը։
Ջահերով երթ 2021․ Պայքարը շարունակվում է»։
Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացրած Հայոց Ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում կիրականացվի ավանդական ջահերով երթը։ Այն կմեկներկի ապրիլի 23-ին ժամը 19։00-ին Ազատության հրապարակից։ Երթի մասնակիցները Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող բարձունքում՝ Ծիծեռնակաբերդում ծաղիկներ կխոնհարեն անմար կրակի շուրջ՝ աշխարհից պահանջելով Հայոց Ցեղասպանության ճանաչում, դատապարտում, Թուրքիայից՝ հատուցում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում