Միքայել Մինասյան. Նիկոլն իսկապես աննախադեպ է, նա աննախադեպ վիժվածք է
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ։
Տեսեք.
- Հայաստանում առաջին անգամ երկրի առաջնորդը 2018-ին հետևեց իր ժողովրդի ցանկությանը և հանձնեց իշխանությունը՝ առանց ավելորդ տվայտանքների (որոշում, որի համար նույն ժողովուրդն այսօր իրեն մեղադրում է)։
- Առաջին անգամ երկրի ղեկավար ընտրվեց մարդ, ով ակնհայտ ու աննախադեպ խելառ էր (նա երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, աչքի չի ընկել ուրիշ ոչնչով, բացի խելառությունից։ Մարդիկ նրան ընտրեցին կռվարարության և քանդելու ունակության պատճառով. նա միշտ կռիվ է տվել բոլորի դեմ։ Ու մարդիկ այժմ տանջվում են, որ նա անընդհատ կռվում է՝ հիմա արդեն իրենց դեմ)։
- Առաջին անգամ ընտրված վարչապետը վայելել է պաշտամունքի հասնող համաժողովրդական սեր։ Առաջին անգամ ղեկավարի ընտանիքի բոլոր անդամները դարձան երկրի գլխավոր նյուզմեյքերները և քաղաքական, տնտեսական և սոցիալական օրակարգ թելադրողները։
- Առաջին անգամ Հայաստանն ունեցավ նաև միապետուհի։
- Առաջին անգամ Հայաստանը որոշեց, որ պետք է պարտվի և սկսեց պարտությանն ուղղված դիվանագիտական աշխատանքը (իմքայլական պացիֆիզմը որևէ այլ իմաստ չի պարունակում)։
- Հայաստանն աննախադեպ աշխարհաքաղաքական լարման մեջ մտավ առանց բացառության բոլոր երկրների հետ։
Արդյունքում.
- Առաջին անգամ Հայաստանը աննախադեպ պարտություն կրեց պատերազմում։
- Առաջին անգամ Հայաստանն սկսեց ուրանալ Հայոց ցեղասպանությունը։
- Հայաստանում առաջին անգամ երկրի ղեկավարի նկատմամբ ատելությունը հասավ աննախադեպ մասշտաբի ու մակարդակի։ Ժողովուրդն ատում է Նիկոլին և այն ամենը, ինչ նա անում է։ Իսկ նա ոչ մի նոր բան չի անում։
- Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին երկրի քաղաքացիները սկսեցին չթողնել այս կամ այն վայր՝ մարզ, քաղաք, գյուղ, անգամ գերեզման։
Նիկոլը Հայաստանի առաջին բռնապետն է։ Բռնապետության հիմքերը նա դնում է անթաքույց և ուղիղ եթերում։
Ավելին.
✔️ Նիկոլն աննախադեպ ղեկավար է. նա աշխարհի եզակի վարչապետն է, որ սեփական երկրում շրջում է օտար զորքի ուղեկցությամբ (պաշտոնապես օկուպացված երկրները չհաշված)։
✔️ Նիկոլն աննախադեպ է. Հայաստանի ոչ մի պաշտոնյայի այսքան հետևողականորեն, բացահայտ, հրապարակային չեն ստորացրել ուրիշ երկրների նախագահներն ու ղեկավարները, և նրա վրա ոտքերը չի սրբել թշնամի երկրի ղեկավարը։ Նրա պատճառով ծաղրում են հայ ժողովրդին ու Հայաստանը։
✔️ Նիկոլն աննախադեպ է. երբեք դեռ միջազգային մամուլը ուղղակիորեն չի գրել ու հեգնել Հայաստանի ոչ մի ղեկավարի ստերը, կեղծիքներն ու լեզվի սայթաքումները։
✔️ Նիկոլն աննախադեպ է. նա իրեն ուշունց տալու համար ուղիղ եթերում հանձնարարում է ուղղակի բռնի ուժ գործադրել մարդկանց նկատմամբ։
✔️ Նիկոլն աննախադեպ է. առաջին անգամ հազարավոր մարդիկ նայելով երկրի ղեկավարի դեմքին նրան ուղիղ վիրավորում են։
Նիկոլն իսկապես աննախադեպ է։ Նա աննախադեպ վիժվածք է»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ի դեպ, վատ լուր ունեմ նաև ձեզ համար
- Փրկչի փնտրտուքը պարզապես վտանգավոր չէ՝ դա կործանարար է․ Միքայել Մինասյան
- Անհնար է լուծել Հայկական հարցն առանց հայերի մասնակցության. Միքայել Մինասյան
- Ներկայիս խորհրդարանի կոնֆիգուրացիան հեղափոխական բռնապետության խորհրդարան է․ Միքայել Մինասյան
- Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա. Միքայել Մինասյան
- Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան
- Նաիրա Կարապետյան. Հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի, որը հնչեցրեց Միքայել Մինասյանը
- Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել ենք ու դավաճանվել. Միքայել Մինասյան
- Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
- Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ. Միքայել Մինասյան
- Նիկոլը ոչ ոք չունի. Միքայել Մինասյան
- Այն ինչ անում է Նիկոլն այսօր Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է. Միքայել Մինասյան
- Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան
- Այս անգամ Նիկոլը վերջնականապես սպանելու է և՛ Հայաստանը և՛ հայերին, և՛ պետությունը, և՛ ժողովրդին. Միքայել Մինասյան
- Միջազգային արձագանքները՝ Միքայել Մինասյանի թարգմանությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան