Ապաստարանների հետ կապված ունենք որոշակի խնդիրներ. Փիլոյան
ԱԻՆ-ը Օպերայի տարածքում ուսումնական վարժանք է իրականացնում։ Այս պահին քաղաքացիներին տարհանում է, «հրդեհ է»։
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի խոսքով այսօրվա ցուցադրական ուսումնավարժանքն իր նպատակին ծառայել է, աշխատանքները գոհացնող են։
«Իրականությունից տարբերվող բաներ չենք դիտարկել, ինչ ցուցադրվել է, իրականում ևս կիրառվում է հրդեհաշիջման ժամանակ»,- ասաց նա։
Նրա խոսքով, նորարարական մոտեցում կա՝ իրենք ազդարարում են տուժողներին, և հետագայում այդ միջոցներն ավելանալու են։
Հարցին, թե ի՞նչ վարժանքներ են իրականացվում օրինակ այլ արտակարգ իրավիճակների դեպքում, տարհանում, ապաստարանների տրամադրում, Անդրանիկ Փիլոյանը պատասխանեց, որ պատերազմի ժամանակ, դրանից հետո, ինչպես նաև երկրաշարժերի ժամանակ նկատվել է, որ առկա են խնդիրներ՝ կապված բնակչության տարհանման և պատսպարման հետ։
«Դրա հետ կապված տարվա սկզբից մենք համագործակցում ենք և դպրոցներում իրականացնում ենք տարհանման, պատսպարման պարապմունքներ։ Դա ամենօրյա աշխատանք է, որն ի վերջո, բերելու է իր դրական արդյունքին։ Ապաստարանների հետ կապված ունենք որոշակի խնդիրներ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Շատ դեպքերում շենքերի նկուղային հարկերը բնակիչների կողմից սեփականաշնորհվել են, և մենք չենք կարողանում դրանք օգտագործել։ Եվ հիմա մենք Քաղաքաշինության կոմիտեի հետ միասին աշխատում ենք, որ հետագայում այն շենք-շինությունները, որոնք նոր են կառուցվում, ունենան նկուղային հարկեր, որոնք կօգտագործվեն որպես ապաստարաններ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին