Թուրքիայի զինված ուժերի ազդեցության վեկտորները չեն փոխվել ավելի քան 100 տարի. Կարեն Իգիթյան
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանն այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով համաժողովում անդրադարձավ Թուրքիայի զինված ուժերի պատմությանը:
«1991 թ-ի դեկտեմբերին Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից մեկը` Թուրքիան, միաժամանակ երեք նախապայման առաջ քաշեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Անկարայի տեսանկյունից Հայաստանը պետք է պաշտոնապես հրաժարվեր Թուրքիայից ունեցած տարածքային պահանջներից, ցեղասպանության իրականացման մեջ Օսմանյան Թուրքիայի դեմ մեղադրանքներից և դրա միջազգային ճանաչման պահանջներից, ինչպես նաև Ադրբեջանի դեմ «ագրեսիվ քաղաքականությունից»: Բացի այդ, ԽՍՀՄ փլուզումից գրեթե անմիջապես հետո, Թուրքիան անմիջապես շրջափակեց Հայաստանը, ինչը համարվում է պատերազմական գործողություն»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով, Արցախյան առաջին պատերազմի (1992-94) ընթացքում թուրք ռազմական խորհրդականները մասնակցել են ադրբեջանական բանակի գործողությունների պլանավորմանը և պատրաստել ադրբեջանցի զինվորներին, բացի այդ, «Գորշ գայլեր» կուսակցության թուրք ազգայնականները կռվում էին Ադրբեջանի կողմից:
«Թուրքիան, ի միջի այլոց, օգնեց Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում: Տարածաշրջանային չափանիշներով խոշոր զենքի խմբաքանակները Ադրբեջանին մատակարարվում էին նախկին Արևելյան բլոկի երկրներում խորհրդային զորքերի կողմից լքված պահեստներից: Պատերազմի ընթացքում Թուրքիան լուրջ ռազմաքաղաքական ճնշում գործադրեց Հայաստանի վրա»,- հիշեցրեց նա։
Նա նկատեց՝ պատերազմից հետո Թուրքիան էլի չդադարեց աշխատել հայկական ուղղությամբ, զինել և պատրաստել ադրբեջանական բանակը՝ իրականացնելով կանոնավոր զորավարժություններ, քաղաքական աջակցություն ցուցաբերելով Բաքվին, այդ թվում` 2010 թվականին ռազմական օգնության մասին համաձայնագիր ստորագրելով:
«Հայաստանում իշխանափոխությունից հետո, իշխող նոր հրամանատարության գործողությունների արդյունքում, հայոց պետականությունն ու բանակը լրջորեն թուլացան, վերազինման ծրագիրը խափանվեց, և դաշնակիցների հետ հարաբերությունները լավագույն վիճակում չեն։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանին հաջողվեց ջախջախել հայկական ուժերը Արցախում և գրավել տարածաշրջանի զգալի մասը:
Հատկանշական է, որ Թուրքիան Արցախում հայերի դեմ պատերազմին ներգրավեց շուրջ 2000 սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների: Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղադրվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներ»,- ասաց Իգիթյանը:
Նրա խոսքով, Թուրքիան սկսել է խառնվել նաև Հայաստանի ներքին գործերին։ Փորձագետը, որպես օրինակ հիշեցրեց, որ 2021 թ. փետրվարի 25-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն կտրուկ դատապարտեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը:
«Ամփոփելով, հարկ է նշել, որ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ազդեցության վեկտորները չեն փոխվել ավելի քան 100 տարի, իսկ Թուրքիայի քաղաքական ղեկավարության՝ ինքնիշխան պետությունների սահմանների խախտումը որևէ կերպ չի զսպվում», - շեշտեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները ներկայացնում են լավ փաթեթավորմամբ Թուրքիա, որն իրականում գոյություն չունի. Մելքոնյան
- Հարավային Կովկասը Թուրքիայի համար շարունակելու է մնալ ծավալապաշտական ուղղություն. Վարդան Ոսկանյան
- Պետք է ուշադիր լինել Թուրքիայի լարած թակարդին. Ռուբեն Մելքոնյան
- Ալիևը հակահայկականության առացքի շուրջ փորձում է պաշտպանել իր լեգիտիմությունը երկրի ներսում, դրա կարիքը զգալու է. Էդգար Էլբակյան
- Հայ-թուրքական հարաբերությունների հարցը գտնվում է մի խումբ քաղաքական գործիչների որոշումների կայացման մակարդակում. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում