Մխիթար Զաքարյանի գործն իրավական առումով որևէ հենք չունի․ պատգամավոր
Երբ Նիկոլ Փաշինյանին չընդունեցին Սյունիքում և արդարացիորեն մարդիկ իրենց բողոքն արտահայտեցին, դրան հաջորդեց քաղաքական հաշվեհարդար։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Անդրադառնալով Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի մեղադրանքին, նա, մասնավորապես, նշեց․
«Մխիթար Զաքարյան գործն իրավական առումով որևէ հենք չունի, այսինքն՝ մարդուն մեղադրում են խուլիգանության մեջ այն դեպքում, երբ նա իջել է իր բնակիչների մոտ և փորձել հասկանալ ինչ է կատարվում՝ բախումները կանխելու համար։ Այս մարդկանց նկատմամբ բացառապես քաղաքական հետապնդում է իրականացվում, որն ուղեկկցվում է ձերբակալություններով, անհամաչափ ուժի կիրառմամբ»։
Գրիգորյանի խոսքով ՝ նմանօրինակ երևույթները պետք է լինեն դատապարտելի հասարակության կողմից։
Նշենք, որ այս պահին դատարանում քննարկվում է Մ․ Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։
Դատարանի մոտ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու Մխիթար Զաքարյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան