Եթե սահմանները բացենք տնտեսական որևէ կոմպոնենտ չենք ունենա, բացի բացասականից․ Առուշ Առուշանյան
Եթե սահմանները բացենք տնտեսական որևէ կոմպոնենտ չենք ունենա, բացի բացասականից։ Այս մասին դատարանի բակում, որտեղ շարունակվում է բողոքի ակցիան՝ ի աջակցություն Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով Թուրքիայի հետ հնարավոր սահմանի բացման վերաբերյալ հարցին։
«Մենք տեսնում են մեր հարևան երկրում՝ Վրաստանում, ինչ է տեղի ունենում։ Այնտեղ նրանք մեծ գումարներով գնել են հողեր և այլն։ Ավելին ասեմ, եթե, օրինակ, մեր երկրում ինչ-որ հատվածում տենդեր լինի, համոզված եմ, որ նրանց ընկերությունները կգան և շատ ցածր գներով կշահեն և դա կլինի իրենց քաղաքականությունը։ Միանշանակ մեր ազգաբնակչության համար լավ չի լինի» ,- ասաց Առուշանյանը։
Նրա խոսքով՝ այսօր սահմանը բացելու որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ հարկ եղած դեպքում, նրա դիտարկմամբ, Թուրքիա գնալը խնդիր չէ։
«Մեր գենետիկ կոդում է դրված՝ նրանք մեր թշնամիներն են։ Միլիոնավոր հայերի կյանք են խլել, հետևաբա,ր ինչպես կարող ենք նրանց հետ հարաբերություններ հաստատել»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան