Բայդենը տեղեկացրել է Էրդողանին, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում են ունեցել: Բայդենը տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»։
Նա տեղադրել է Bloomberg կայքի հղումը։ bloomberg.com-ը, հղում անելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունը պաշտոնապես «Ցեղասպանություն» ճանաչել։
Հարակից հրապարակումներ`
- Սենատոր Մենենդեսի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու սպասելիքներով
- Արմեն Սարգսյանը նամակ է հղել Բայդենին
- NYT, Guardian, Business Insider, WSJ… Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- «Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»․ Ջո Բայդենին հորդորում են ավելի քան 100 կոնգրեսականներ
- Սուրեն Սարգսյան. Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել