Գեղամ Նազարյան. Մակունց ո՞նց ես ապրում
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Լրագրողի հարցին՝ կնշեք ձեր իշխանության հիմնական բացթողումները, իշխող խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է՝ կդժվարանամ պատասխանել։
Եվ նա անկեղծ է։ Ինչպես նիկոլը, նա ևս չի հասկանում, չի ընկալում, թե ինչ աղետ ու արհավիրք բերեցին մեր երկիր։ Նա չի ընկալում, որ պատերազմ են բերել մեր երկիր, չի ընկալում, որ իրենց պատճառով հինգ հազարից ավելի տղերք են զոհվել։ Մակունցի համար Շուշին ու Դադիվանքը ոչինչ են, զոհված հինգ հազարից ավելի տղերքը՝ ոչինչ։
Նրա և նրա առաջնորդի համար ոչինչ է Սյունիքի սահմանները թշնամուն հանձնելը, Կապանի գլխին թշնամուն նստացնելը, Շուռնուխի կեսը թշնամուն նվիրելը, ավերված գյուղերն ու քաղաքները, հազարավոր վիրավորներն ու տասնյակ հազարավոր փախստականները։
Սա այն նույն Մակունցն է, որը պատերազմից երկու ամիս առաջ պնդում էր, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին, ու հիմա թուրք գեներալների մշակած օպերացիաներից, թուրք հրահանգիչների կրակային կառավարումից, թուրքական բայրաքթարնեից մեր զոհերից, ավերածություններից հետո մի հարց է ծագում՝ Մակունց ո՞նց ես ապրում։
Եվ մի բան էլ։ Երեկվանից լուրեր են պտտվում, թե սյունեցիների նկատմամբ անմարդկային արարքների հեղինակ ուժայիններն իրավապահ համակարգից չեն, այլ մեկ, երկու օլիգարխի քրեամերձ շրջապատից։ Տա Աստված, որ այս լուրը սուտ լինի, հակառակ դեպքում շատ վատ ու ծանր ավարտ եք ունենալու»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան․ Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը
- Գեղամ Նազարյան. Ուշադիր լսիր, Հայաստանն Արցախի հետ ունի ապագա, բայց առանց քեզ
- Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին. Ժամկետը սպառվեց, մոռացիր այդ մասին
- Թո՞ւրքն է Արամ Ա ին ստիպել նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան