Քաղաքական 12:12 23/04/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Փաշինյանը նեղացնում է հումանիտար միջանցքը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Եթե նախորդ քսանութ տարում խոսքը գնում էր փակ աշխատասենյակներում երբեմն ուղղորդվող քրեական գործերի և հետապնդումների մասին,ապա այսօր բաց խորհրդակցությունների ժամանակ են իրավապահները ստանում քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող անձի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել...

Շեֆին հաճոյանալու համար բերման ենթարկելու պրոցեսը, սենյակից սենյակ տեղափոխելը զուգորդվում է շղթայակապելով, ձեռքերը ոլորելով։ Ինչո՞ւ եք շղթաներ հագցնում, ինչո՞ւ եք ձեռքերը ոլորում։ Եվ կողքից էլ մեկ այլ, ոչ պակաս ոգևորված ոստիկան էլ հեռախոսով տեսանկարում է։ Որպե՞ս ինչ։ Սա փողոցի «ռազբորկ՞ա» է, ի՞նչ է։ Ինձ հայհոյել եք, ես էլ կարող եմ ոստիկաններով «տփե՛մ»։

Բայց ես ուզում հարցին մեկ այլ տեսանկյունից նայել. այս  ամենով Փաշինյանը վտանգում է իր թիմակիցներին։ Որքան էլ մենք համերաշխության և ապագայում վրեժխնդրության բացառման  կոչեր անենք , Նիկոլի այս գործելաոճից  թիմակիցները պետք է հասկանան, որ իրենց շեֆն իրենց է փաստի առջև կանգնեցնում։ Փոխվեց իշխանությունը, նրանց նույն բան է սպառնալու։ Սա չհասկանալ, նշանակում է ոչինչ չհասկանալ։ Իսկ իշխանությունն անպայման փոխվելու է։ Մի օր փոխվելու է։

Երբ աներձագը հայտարարում է, որ նրանց /սյունեցիներին/  հենց ստորացնելով պետք է բերման ենթարկեն, չի հասկանում, որ դնում է իր և իրենց հանդեպ ապագայի խաղի կանոնը։
Փաշինյանը սրտնեղել է ոչ քաղաքական, կոշտ ձևակերպումներից, հայհոյանքից։ 2018 թվականի  դագաղներից, թաղումներից, հայհոյանքներից հետո սրտնեղո՞ւմ եք։ Այն ժամանակ ինչ էիք մտածում։ Երեք տարի պետական միջոցներով ֆեյքերի ՊՈԱԿ եք պահում, ու զարմանո՞ւմ եք։ Իսկ որ երեք տարի ֆեյքերի միջոցով ամենավերջին հայհոյանքներով բզկտում էիք հանրությունը, թշնամացնում էիք իրար հետ, այսօրվա մասին չէի՞ք մտածում։ Հարցրու քո թիմակիցներին, աջակիցներին, ինչպիսի բառապաշար էին օգտագործում։ Երեք տարի է զգուշացնում էինք։ Այսօր զարմանալու, սրտնեղելու իրավունք չունեք։

Եվ ընդհանրապես, վեջին զարգացումներից երկու հետևանք է ուրվագծվում.
1. Փաշինյանն իր գործողություններով նեղացնում է իր հումանիտար միջանցքը։ Նա մեծ, շատ իռացիոնալ ատելություն է գեներացնում։ Վաղը այդ ատելությունը կարող է անհետևանք չմնալ։
2. Իրավապահները պետք է հասկանան, որ նոր իշխանությունները, եթե նույնիսկ լինեն Հռոմի Պապից էլ հումանիստ, չեն կարողանալու աչք փակել այսօրվա գործողությունների վրա։ Ծագելու են հարցեր՝ շատ կոշտ ու շատ հստակ։  Առաջին անգամ, երբ Փաշինյանը պարոնայք՝ Վանեցյանին և Օսիպյանին մարդկանց ասֆալտին փռելու հրահանգ էր տալիս, այդ ժամանակ էր պետք նրան լռեցնել, վնասազերծել։ Չարձագանքեցին, կամ միգուցե արձագանքնեցին ուշացումով ու այլ կերպ։  Չարձագանքեց նաև հասարակությունը։

Հիմա դա պետք է հասկանան պարոնայք Աբազյանն ու Ղազարյանը։ Վաղը սա անարձագանք չի մնալու։
Եթե ձեր վարչապետին համայնքում լավ չեն ընդունում, պետք է գիտակցել պատճառները։ Ինչ են մտածում սպաները, երբ Սյունիքի բնակիչն ասում է, իմ պատուհանի տակ ադրբեջանցու դիրք ես բերել։ Դրա համար այդ մարդու ձեռքերը ոլորելով տանում եք ոստիկանություն։ Ադրբեջանցու գնդացիրը Երևանից դեռ շատ հեռո՞ւ է։ Իսկ ի՞նչ է մտածում ձեռքերը ոլորող ոստիկանը, երբ սյունեցին ասում է. «Իմ երեխան ադրբեջանցու գնդացիրի նշանառության տակ է խաղում։»։ 
Նույն հաջողությամբ վաղը, ընտրություններից հետո Փաշինյանին կարող է դուր չգալ իրեն դեմ քվերակողների վարքագիծը, ի՞նչ եք անելու՝ էլի ուղղակի ցուցումներով քրեական հետապնդումներ եք իրականացնելու։ Սյունիքի հասարակ քաղաքացին իր ձևով մերժեց, քրեական հետապնդում սկսեցիք, ընտրություններին ձեզ մերժողներին էլ ե՞ք շղթաներով բերման ենթարկելու։

Եվ որպես ամփոփում. Մթնոլորտը արագ տեմպերով լարվում է. Փաշինյանի նախընտրական ծրագրի առաջին և միակ  կետը պետք է լինի Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Նիկոլին մնում է 1-ին նախագահից ճշտել, արդյո՞ք նրա առաջարկն ուժի մեջ է, արդյո՞ք նա պատրաստ է իր համար այդ հարցում միջնորդ լինել և ջանք թափել, թե՞ արդեն ուշ է։ Ես ու իմ ընկերները շարունակելու ենք մնալ մեր տեսակետին՝ բացառել վրեժխնդրությունը, հիշաչարությունը, գնալ հասարակական համերաշխության ճանապարհով։ Բայց Նիկոլը, իրավապահները, աներձագը և այլոք շատ դժվարացնում են մեր գործը։ Արագ տեմպերով իռացիոնալ ահռելի ատելություն է գեներացվում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}