Ձերբակալված շատ սյունեցիներ ազատ են արձակվել
Փաստաբանների ֆեյսբուքյան գրառումների համաձայն՝ դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել շատ սյունեցիների ձերբակալությունը։
Փաստաբան Միքայել Շխմալյանը տեղեկացնում է
«Հենց նոր ԴԱՏԱՐԱՆԸ ազատ արձակեց վստահորդիս՝ Հայկ Հայրապետյանին, ճանաչելով վերջինիս ձերբակալությունը ոչ իրավաչափ։
Վստահորդս հանդիսանալով երրորդ Արցախյան պատերազմի մասնակից, իսկական Սյունեցի, իր հետ պատերազմ է տարել նաև իր երկու պատանի որդիներին:
Հ.Հայրապետյանը կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ (Սյունիքի գործ):
Մյուս երկու վստահորդներիս' Ա.Հայրապետյանի և Ն.Կարապետյանի
վերաբերյալ դատական նիստերը նշանակված են վաղը:
Կեցցե ՀՀ Դատարանը!!!»։
Հենց նոր ԴԱՏԱՐԱՆԸ ազատ արձակեց վստահորդիս' Հայկ Հայրապետյանին, ճանաչելով վերջինիս ձերբակալությունը ոչ...
Опубликовано Mikayel Shkhimyan Четверг, 22 апреля 2021 г.
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զարքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ևս դիմել է դատարան իր պաշտպանյալի ձերբակալության ոչ իրավաչափ ճանաչելու դիմումով։
Փաստաբանի փոխանցմամբ, այն կքննարկվի այսօր ժամը 18։30-ին։
Լրացված՝ Դատավոր Արման Հովհաննիսյանը քննարկել է մեկ այլ անձի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ Hrant Vardanyanի...
Опубликовано Gayane Papoyan Четверг, 22 апреля 2021 г.
Հիշեցնենք, որ ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև Նորայր Առուշանյանի ձերբակալությունը:
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը հայտնում է.
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի՝ Նորայր Առուշանյանի ձերբակալությունը»։
‼️‼️ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի՝ Նորայր Առուշանյանի ձերբակալությունը։
Опубликовано Elizabet Petrosyan Четверг, 22 апреля 2021 г.
Փաստաբան Բենիկ Գալստյանն էլ գրել էր.
«Նոլիկի ապօրինի ցուցումով հարուցված հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց»։
նոլիկի ապօրինի ցուցումով հարուցված հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի...
Опубликовано Benik Galstyan Четверг, 22 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Եվս մեկ սյունեցի ազատ է արձակվել
- Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. Փաստաբան
- Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին․ ՀՀԿ
- Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը կներկայացվի դատարան․ Գայանե Պապոյան
- Ձերբակալված սյունեցիներին իրենց աջակցություն են հայտնում քաղաքացիները
- Սյունեցիներին լռեցնելու խղճուկ փորձերը իշխանությունների անզորության ու անկարողության վկայությունն են. Ի.Սաղաթելյան
- Զարուհի Հովհաննիսյան. Չեմ կարող լռության մատնել Ոստիկանության կողմից անմարդկային վերաբերմունքը սյունեցիների նկատմամբ
- Շոռնուխցի Արարատ Աղաբեկյանին քարշ տալով բերում են Քննչական կոմիտե. ArmLur.am
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին